պիղծինգ

[պիղծ + piercing] ժողովրդական ինքնաբուխ ահեղ դատաստան՝ իրագործված իր ծոցից ելած որևէ հանրային անձի կամ կառույցի հանդեպ, որի արդյունքում տվյալ սուբյեկտի հեղինակությունը ցմահ հավասարեցվում է Դիլիջան – Վանաձոր ավտոճանապարհի փոսերի հայրենական ցեխաջրին։ Ճիշտ է, մի կողմից ժողովրդին վերագրվում է կարճաթև հիշողություն՝  սեփական պատմության տված դասերը չսերտելու իմաստով, բայց մյուս կողմից երկարաժամկետ հեռանկարում այն իր անառակ զավակներից և ոչ մեկի հակավաստակն անգնահատելի չի թողնում։

Ժողովրդական պիղծինգի ակցիաների արդյունքում են ծնվել աշոծյան եղիր, էշարմազանով, ԿԿել անԿԿելին, դահկանացու միհրան, տուշոնկա Մամվել, շահավետ բարսեղյան, վախտին մարդազարյան, Հայ Յարմարվողական Դաշնակցություն, հորինած երկիր, լրբազան բրթողիկոս և այլ բազմաթիվ այլերեն եզրեր։

Share Button

One thought on “պիղծինգ”

Comments are closed.