խենթանի

[խենթ + կենդանի] խենթանին սեզոնային հորմոնալ պայթյունից սեռաքաղցի մատնված կենդանին է, ով ունակ է տարբեր տեսակի աներևակայելի խենթություններ գործել՝ միայն թե արժանանա իր տենչանքի սուբյեկտի հետ զուգավորման հնարավորությանը։ Տվյալ դեպքում մարդն ու կենդանական աշխարհի որևէ այլ ներկայացուցիչ հավասարեցվում են։ Իբրև խենթանական վարքագիծ կարող է դիտարկվել լայն դիապազոնի գործողություններ՝ սիրային տխուր ոտանավորներ գրելուց մինչև մրցակցին պոզահարելով կամ դանակահարելով ջախջախելը։ Եթե կենդանական աշխարհի ներկայացուցիչների մոտ բնորոշվում է հստակ սեզոնայնությամբ և հարսանեկան սիրախաղի օրինաչափ մասն է, ապա մարդկային առանձնյակների համար ավելի շուտ տարիքային վարքագծի բաղադրիչ է։

Share Button

խրամատ

[խրել + մատ] սովորական միջնամատը դառնում է խրամատ, երբ բոլոր մատները միահամուռ բռունցքված են, իսկ միջնամատը ինքնավստահ և ցցուն պարզված է դեպի ընդդիմախոսը: Նշանակում է՝ «սիրեմ քեզ քո կամքին հակառակ և առանց քեզ հաճույք պատճառելու մտադրության»: Հայոց մեջ տարածվել է ամերիկյան պոպ մշակույթի հետ:

Share Button

խառնատառ

[խառը + տառ] Թվային միջավայրում որևէ միտք կամ զգացողություն գրառելու համար օգտագործվող գրահամակարգ, ավելի ճիշտ գրահամակարգի բացակայություն, որը կարող է ներառել լատինական, կիրիլյան այբուբեններ, զմայլիկ, մաթեմատիկական ֆորմալ լեզվի բաղադրիչներ անգամ հայերեն այբուբեն: Օրինակ՝ erexeq, ba 4imacaq, gisherva &i&ilyonin ♥-iks sex er uzum, kyanqis smsov gruzit areci, asum a хозукс, байц эс сизонин ес кез сех урдуц чарем? Խառնատառով գրողների մեծ մասն արդարացնում են այդ քայլը տեխնիկական անհնարինությամբ, ժամանակի սղությամբ և հայատառ տեքստում չսխալվելու ցանկությամբ: Հայերենը հայատառ և խառնատառ գրողների միջև խորը աշխարհաքաղաքական և գեղագիտական անդունդ կա, որը անողոք մեղադրանքների ու փոխադարձ վիրավորանքների առիթ է դառնում: Սա հայկական համացանցի միջօգտատիրական հիմնական կոնֆլիկտներից մեկն է:

Տես նաև՝ նորբուբեն:

Օգտագործման օրինակ՝

  • Թշնամին դրսից անգթորեն գնդակոծում է մեր գյուղերն ու ավանները, շատ հայեր էլ ներսից ու դրսից լատինատառ, ռուսատառ և խառնատառ նույնքան անգթորեն «գնդակոծում են» ողջ համացանցով մեկ: Վնաս են հասցնում մեր երկու սրբություններին` հայրենիքին և հայերենին:
Share Button

խլեշմոբ

[խլեշ + ֆլեշմոբ] Քաղաքացիական անհնազանդության, բողոքի ոչ կոնստրուկտիվ, բայց ինտելեկտուալ որոշակի ծանրաբեռնվածություն պահանջող ակցիա, որի ժամանակ  մասնակիցները կազմակերպված կամ տարերայնորեն խիստ վիրավորական հայհոյանքներ, քֆուրներ, ուշունցներ և անեծքներ են հնորդում որևէ պաշտոնյայի, հաստատության, կազմակերպության կամ երևույթի դեմ:

Օգտագործման օրինակ

Խլեշմոբ ժանրի կլասիկա է համարվում «Աշոտյան, սիկտի՛ր» ակցիան, որին տարիներ անց հետևեց «Նիկոլ՝ դավաճա՛ն» ակցիան։

Share Button

խզարել –

Share Button