տեսամյութ

  • [տեսանյութ + mute] տեսանյութեր, որոնք կարելի է դիտել առանց ձայնի`գիշերվա միլյոնին, տրանսպորտում, գործի ժամին, ԱԺ նիստերի ընթացքում, ցանկացած այլ անհսականալի, տագնապալի ու ձանձրացուցիչ հանգամանքներում՝ կեցության անտանելի թեթևությունը հաղթահարելու համար։ Էս կյանքում կարելի է ավերջ դիտել երեք բանի՝ այրվող կրակին, հոսող ջրին և յութուբյան կամ ֆեյսբուքյան էն վիդեոները, թե ինչպես են ինչ-որ հնդիկներ, չինացիներ կամ պակիստանցիներ խիյարիտ անում իրենց հանապազօրյա տաժանակիր աշխատանքը, ինչպես են իքնքնաշեն աներևակայելի սարքեր հորինում և դրանցով արդյունավետություն ավելի բարձր ցուցանիշներ գոյացնում։ Իբրև լավ տեսամյութեր աշխատում են նաև տեղի ու ժամանակի հստակ խարիսխ չունեցող փոքրիկ փորձանքները, երբ ինչ-որ մարդիկ իրենց անհիմն լավատեսության, ֆիզիկայի չիմացության կամ քթածակի հիմնավոր բացակայության բերումով փորձում են հնարքներ անել ու դե բնականաբար՝ ցբխվում են, տփվում են գետնին, գյաբռլամիշ են լինում, ախուջախ, անդազահան և այլ տրվմատիկ ելքով վերջնարդյունքների են հանգում, ինչը, խոստովանենք, չափազանց ծիծաղալի ու սրտհովացուցիչ։

Share Button

տոլեռանդ

[տոլերանտ + մոլեռանդ] ֆաշիստական անհանդուրժողականությամբ և ագրեսիվ զգացմունքայնությամբ տոլերանտություն՝ հանդուրժողականություն և այլակերպության հանդեպ համբերատարություն քարոզող անձ։

Տոլեռանդին բնորոշ արտահայտություններ՝

  • Այ հետամնաց կղերականներ, դուք երբևէ լսե՞լ եք, մարդկային քաղաքակրթության մեծագույն ձեռքբերումների՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին։
  • Տխմա՛ր, ես քեզ երբրևէ մի թթու խոսքով վիրավորած կա՞մ, որ դու հիմա քննադատում էս ինձ։
Share Button

տարոնայք

[Տարոն + պարոնայք] Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին, իր աշխատակազմին և նրանց կողմից քաղաքային տնտեսության կազմակերպման (կազմաքանդման) մեթոդիկային տրված պսիխոսոմատիկ բյուրոկրատ-էլիտիստական համախտանիշի անվանումը: Կոնտր-քամահրական բնույթի արտահայտություն է: Հղում է այն հանգամանքներին, որ պարոն-տարոնի քաղաքապետութան ժամանակահատվածը աչքի է ընկնում Երևանի անճաշակ ձևավորման, բազմակի ասֆալտապատումներով և այլ չհիմնավորված գնումներով փողերի հափշտակման, պատմական մի շարք շենքերի քանդման և անճոռնի նորակառույցների կառուցման, կոմունալ տնտեսության վատ կազմակերպման հատկանիշներով։ Սրան զուգահեռ պարոն Տարոնն ու իր մերձակայքը քաղաքացիների հետ շփումներում հանդես են գալիս վերամբարձ ֆեոդալական բարեպաշտության փքուն դիրքերից և հաճախ նրանց թաղային ժեկի բառապաշարով անվանում՝ բնակիչներ։

Տես նաև՝ քանդոն, տարոնինակ, քաղաքապետքարան, քաքապետ, քաղաքակռտություն, պարոն-տարոն, դաստակավոր արտիստ, տարօֆֆ

Կիրառման օրինակներ

  • «Պարոնայք Տարոնայք, Բարև Ձեզ: Ծարավ Աղբյուրի բնակիչները սրտնեղած են. նենց եք մաքրել, մի կտոր ձյուն չեք թողել, երեխեքը միքիչ խաղան:»
  • «Իհարկե սիրունը տեսնելը ավելի հաճելիա, իհարկե կարելիա քաղաքի կենտրոնում ծաղիկներ տնգել ու հազար ռակուսից նկարել թե ոնց են տարոնայք գալիս ու ծաղկեդաշտերի բացում անում»
Share Button

տռֆս

[տ + ռ + ֆ + ս] Բաղաձայների պատահական և անսկզբունքային համադրություն: Արտահայտում է անիմաստ ձգձգվող, անհարկի ծամծմվող վարքագիծը մի իավիճակում, երբ առավել գործուն քայլեր են ակնկալվում:

Share Button