տեսամյութ

  • [տեսանյութ + mute] տեսանյութեր, որոնք կարելի է դիտել առանց ձայնի`գիշերվա միլյոնին, տրանսպորտում, գործի ժամին, ԱԺ նիստերի ընթացքում, ցանկացած այլ անհսականալի, տագնապալի ու ձանձրացուցիչ հանգամանքներում՝ կեցության անտանելի թեթևությունը հաղթահարելու համար։ Էս կյանքում կարելի է ավերջ դիտել երեք բանի՝ այրվող կրակին, հոսող ջրին և յութուբյան կամ ֆեյսբուքյան էն վիդեոները, թե ինչպես են ինչ-որ հնդիկներ, չինացիներ կամ պակիստանցիներ խիյարիտ անում իրենց հանապազօրյա տաժանակիր աշխատանքը, ինչպես են իքնքնաշեն աներևակայելի սարքեր հորինում և դրանցով արդյունավետություն ավելի բարձր ցուցանիշներ գոյացնում։ Իբրև լավ տեսամյութեր աշխատում են նաև տեղի ու ժամանակի հստակ խարիսխ չունեցող փոքրիկ փորձանքները, երբ ինչ-որ մարդիկ իրենց անհիմն լավատեսության, ֆիզիկայի չիմացության կամ քթածակի հիմնավոր բացակայության բերումով փորձում են հնարքներ անել ու դե բնականաբար՝ ցբխվում են, տփվում են գետնին, գյաբռլամիշ են լինում, ախուջախ, անդազահան և այլ տրվմատիկ ելքով վերջնարդյունքների են հանգում, ինչը, խոստովանենք, չափազանց ծիծաղալի ու սրտհովացուցիչ։

Share Button