նիկոլամոլություն

[Նիկոլ + մոլուցք] Նիկոլամոլությունը 2018 թվականին կայացած հայոց բաց ձեռքերի հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդեպ՝ տոտալ սերժատյացությունից հետո պոռթկած ժողովրդական սիրո խելահեղության հասած դրսևորումների հավաքական անվանումն է։

Նիկոլամոլության դրսևորումներից են շարժման ընթացքում ճանաչելի դարձած հեղափոխական ռեկվիզիտ-խորհրդանիշերի ֆետիշացումը՝ օրինակ Նիկոլի ուսապարկին, Նիկոլի գլխարկինՆիկոլի մորուքին, Նիկոլի հազին գերբնական հատկություններ և միֆականություն վերագրելը։ Այս խորհրդանիշերը բուռն թափով սկսեցին հայտնվել օնլայն ու օնսթրիթ բոլոր հնարավոր կրիչների վրա՝ ֆեյսբուքահայության պրոֆփիքերից մինչ բադապռոշ հայուհիների մանիկյուրը։

Որոշ ինտելեկտուալ հոռետես շրաջանակներ այս դրսևորումներից ելնելով սկսեցին  բարձրաձայնել հայոց մեջ անձի պաշտանմունքի սաղմնավորման մտահոգությունը։ Ըստ այդ դեռ չհաստատված հիպոթեզի շուտով Հայաստանի բարձրադիր գողտրիկ գոտիներում  Սուրբ Նիկողայոսի անվան ինքնագործ մատուռներ կբացվեն, որտեղ սիրո հողափոխության մասունքներով չբերություն կբժշկեն, կյանքի զուգընկեր գտնելու խնդիրներ կլուծեն և լևի գնացող ամուսինների պոտենցիան նվազեցնող ծիսակարգեր կիրականացնեն լոկալ հմայագետնեը։

Տվյալ պահի դրությամբ, հետհեղափոխութան պայմաններում որևէ չափելի ցուցանիշի տատանում դժվար է արձանագրել, այսինքն, ինչպես երկրի տնտեսական ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք), այնպես էլ մարդաբանական ՀՆԱ-ն (համահայկական նիկոլամոլության ախտանիշ) այս պահին էական աճ չեն գրանցել։

Տես նաև՝ բոշինյան, նիկոլիզմ, նիկոլի վկաներ, նիկոլի թիվ, նիկոլապատում, նիկոլանջելո, արմենիկոլ, նիկոլոդեոն

Share Button

One thought on “նիկոլամոլություն”

Comments are closed.