[շպար + սպառազինություն] Իգական սեռի մարդկային առանձնյակների շրջանում տարածված ներկանյութերի, սվաղանյութերի և դեմքին դրանց լղոզման գործիքների, միջոցների սպառնալից համախումբ։
Շպարազինության կիրառման հիմնական դրդապատճառներն են հակառակ սեռի առանձնյակների մոտ (ձեռի հետ) առավել ցանկալի երևալը, դեմքը գեղեցկության հանրահռչակված ստանդարտներին համապատասխանեցնելը, առօրեական ձանձրույթը հաղթահարելը, սահմանափակ ռեսուրսների (արուների) համար մրցակից առանձնյակների հետ շպարազինությունների մրցավազքի մեջ մտնելը և այլն:
Այս իրավիճակից օգտվում և այն շահարկում են շպարամթերքի խոշոր արտադրողներն, ովքեր այսպես կոչված նրբագեղության և սեքսուալության հանրահռչակվող և կասկածելի արագությամբ թարմացվող ստանդարտների հիմնական ֆինանսավորողն են: