[ակտիվիստ + ցիստիտ] քաղաքացիական պայքարի ակտիվիստին բնորոշ պահվածքի առհանրային իմիտացիա Ստանիսլավսկու սիստեմի լավագույն ավանդույթներով՝ սեռահասունացման կամ առավել հասուն տարիքի անձնական բնույթի հոգեբանական խնդիրների սուբլիմացիայի, քաղաքական կամ գռանտային ռեսուրսի ձևավորման կամ ձանձրույթի հաղթահարման դրդապատճառներով: Ինքնադրսևորվելով և մասնագիտանալով քաղբանտարկյալների իրավունքներից մինչ փողոցային կենդանիների պաշտպանությունը՝ ակտիվիստիտով տառապող առանձնյակները ինքնամոռաց դոշ են ծեծում ցանկացած տեսաձայնագրող սարքի առկայության պայմաններում, իսկ առցանց ռեժիմում «հրապարակներում հանուն արդարության այրվելու պատրաստ» անձի զգացմունքայնությամբ ստատուսներ փոստում կասկածելի հաճախականությամբ:
Երբեմն օգտագործվում է նաև առավել հայեցի՝ պայքարիստ տարբերակը: Տես նաև՝ պացիֆիստիտ: