Զեթահայերեն – հայերեն բացատրական բառարան
աբյուզեր — հարաբերություններում ֆիզիկական կամ հոգեբանական բռնության դիմող անձ
այմ դան — մինչև կոկորդս կուշտ եմ, համբերությանս բաժակը լցվել է
աութսորս անել — սեփական հաստիքացանկի համար նախատեսված աշխատանքի իրականացումը պատվիրակել այլ կազմակերպության կամ անձի
առավելություններով ընկեր — (friends with benefits) ընկեր, որի հետ երբեմն սեքս ես անում, բայց ուղղակի, առանց հույզերի, ընկերաբար
բբգ (բեյբի գըրլ) — անուշս, անուշիկս, սիրելիության ու հոգատարության ժեստով ասված խոսք
բեսծի/բեսթի — ամենամտերիմ ընկերը
բիզի — զբաղված
բիվշի — նախկին սիրած
բլայնդդեյթ — բոլորովին անծանոթ մեկի հետ ժամադրության գնալը, պարելը, նույն սեղանին հայտնվելը
բոդիհեքինգ — տեխնիկատեխնոլոգիական միջոցների ինտեգրման կամ կենսաքիմիական նյութերի ներմուծման միջոցով սեփական մարմնի կարողունակության բարձրացմանն ուղղված գործունեություն
բոդիշեյմինգ — գեղեցկության ընդունված ստանդարտներից դուրս գտնվող մարմին ունեցող մարդուն ծաղրելը, ֆեթշեյմինգ՝ գիրության համար, սքիննի շեյմինգ՝ նիհարության համար և այլն
բուլլինգ — հատկապես աշակերտական կամ ուսանողական խմբի անդամին սևեռուն, պարբերական ստորացնելը, նարիժատ անելը
բուլշիթ — անհեթեթություն, նոնսենս՝ ճոռոմ, չափազանցված, անտրամաբանական, հավակնոտ խոսակցություն
բրեյք / պերերիվ — ընդմիջում
բրեյք ափ — բաժանվել
բրնաութ — գերհոգնած, հոգեբանորեն սպառված, մաշված
գազլայթինգ — հոգեբանական մալնիպուլյացիայի, բռնության ձև, սոցիալական մակաբուծություն, որի նպատակը արժեզրկող կատակների, անհիմն մեղադրանքների միջոցով մարդուն սեփական գործունակության ու սթափության վրա կասածել ստիպելն է
գլո ափ — հիմնականում ֆիզիկական բնույթի էական փոխակերպություն, որն ընկալվում է իբրև բարելավում
գոլ — նպատակ
դաքֆեյս — բադաշուրթ, հիմնականում կանանց կողմից, սոցիալական ցանցերում հրապարակման նպատակով ինքնանկար անելիս շուրթերը ուռեցնելը
դեդլայն — վերջնաժամկետ
դեյթ — ժամո, ժամադրություն, նաև հենց ժամադրյալը
դըֆաք — զարմանքի ու հուսահատության զգայական ֆոնն ընդգծող արտահայտություն
դիայուայ — DIY ինքնուրույն սեփական ձեռքերով արվող գործ, օրինակ կահույք հավաքելը կամ մի բան կառուցելը
դիսքաշն — քննարկում, վեճ, բանավեճ
դիքփիք — սոցիալական ցանցերով կամ մեյլով ուղարկվող առնանդամի լուսանկար։ Համարվում է էքսհիբիցիոնիզմի կամ սեռական ոտնձգության տարատեսակ
դիֆոլթ / դիֆոլթով տենց ա — ինքնաբերաբար, ինքնին ենթադրվող փաստ, ելային տվյալ
դըրթի թոք — սեքսուալ, պոռնոգրաֆիկ բառապաշարով զրույց, սեքսուալ բնույթի զրույց, խոսակցություն
դոուփ — թմրանյութի ազդեցության պես էյֆորիկ վիճակ առաջացնող ինչ-որ բան
զասկամիծ — (заскамить мамонта) հարիֆին փող քցել ինտերնետային խարդախությամբ
զիփ արա — նեղ արա՝ տեղ արա
էպիկ — գերազանց
էնփիսի — (non-playing-charachter) լուզերի մի քիչ մայլդոտ ձևը
էսեմեյջ smh (shaking my head) — գլխի տմբտմբացնեը՝ հեչ լավ չի իմաստով
էքս — նախկին, նախկին զուգընկեր
թայմլայն — ժամանակագրություն, իրադարձությունների շարքը տեսողական կերպով ներկայացնելու Ժամանակագրությունը կամ ժամանակացույցը։
թարգեթ — թիրախ
թելո կպնել — տելեգրամով կրիպտո արժույթ գնելով կատարել թմրանյութի առք
թեյքըվեյ — հետդ վերցնելու պայմանով պատվիրված կամ ուտել-խմելուց հետո մնացածը տանելու պայմանով փաթեթավորված ուտելիք, խմիչք
թիմբիլդինգ — թիմի համախմբմանն ուղղված կորպորատիվ միջոցառում
թիմմեյթ — թիմակից
թոփլես — գոտկատեղից վերև մերկ, առանց կրծկալի, հիմնականում կանանց դեպքում է կիրառվում
թոքսիք դեդդի — իր ճաշակն ու նախասիրությունները երեխային պարտադրող հայր, ով չի վստահում նրա ընտրությանը
թրենդ — միտում, ուղղություն, զարգացման գիծ, նորաձեւություն
թրիփինգ անել — կտտցրած, տարօրինակ պահվածք, ոնցոր փսիխոդելիկ սնկեր կերած վիճակում
թիփսի — թեթև գինովցած, քեֆը լավ
ինսայթ — էվրիկա, անսպասելի պայծառացում, որևէ խնդրի լուծման հանկարծակի գիտակցված հայտնաբերում, որը երկարատև անգիտակից մտավոր գործունեության արդյունք է։
ինստագրամըբլ — ինչ-որ տեղի, իրի, միջավայրի՝ ինստագրամում հայտնվելու վիզուալ էսթետիկ արժեքը, պոտենցիալը
ինտերվյու — հարցազրույց
իվենթ — միջոցառում
լայվ մտնել — սոցիալական ցանցում նախատեսված գործիքակազմով ուղիղ եթեր մտնել
լայքել — սոցիալական ցանցերում մեկի հրապարակումը հավանելը
լայֆհաք — որոշակի կենցաղային խնդրի խորամանկ լուծում, խիստ սահմանափակումներով իրավիճակից ելք գտնելու ոչ ֆորմալ հմտություն, փորձառական գիտելիք
լանչբրեյք /պերերիվ — ճաշի ընդմիջում
լանչել — ճաշել
լեգ դեյ — ոռահան լինելու օր, մինչև սպառվելը, ծանր տրված գործունեություն, որ կապված է եղել քայլելու, վազվզելու, ոտքերի օգտաործման հետ
լեյմ — անհամ, ձանձրալի, անհետաքրքիր մարդ
լիդ — մարդ, ով հետաքրրքված է ձեր ծառայություններով, պոտենցիալ հաճախորդ
լիթ — հրաշալի, արտակարգ (քուլ), ոգեւորիչ
լիթրըլի — բառացիորեն, հենց
լինքել — փոխկապակցել հիպերհղումով
լուզըր — հարիֆ, անհաջողակ, անբաշար
լուփ — ինչ-որ բանի վրա սևեռված լինել
լուք — ինստագրամերեն՝ տեսք, կերպար
լոքեյշն — տեղակայման վայր, տեղ, հասցե
լվլ ափ — որևէ հմտության, կարողության մեջ, կարիերայում, ուսումնական պրոցեսում անցում հաջորդ մակարդակ
ծյուբիկ — անհաջողակ տղա
կլադ, կլադչիկ — մեկ գրամ թմրանյութ թաքստոցում, այդ թմրանյութը թաքցնողը
հայփ — ագրեսիվ, կպչուն գովազդային արշավ, որի նպատակը սպառողներին ինչ-որ բանի թրենդայինությունը ներշնչելն է։ հայփ բռնել — նկարագրված գործընթացին մասնակցելը։
հայփ ափ — ինչ-որ թեմայի շուրջ հետաքրքրվածություն, ոգևորություն ներշնչելը, տարածելը
հաք անել — կոտրել, շրջանցել անշրջանցելի թվացող պատնեշը
հեդշոթ անել — խաղի մեջ կրակել, հարվածել հակառակորդի գլխին
հեդհանթ — ինչ-որ մեկին գայթակղիչ աշխատանքի առաջարկ անելով այլ գործատուից քո ընկերություն ներգրավելը
հեյթել — չուզոցություն անել
հեյթեր — չուզող
հենգովեր — խումհար
հենդմեյդ — ձեռագործ
հոմմեյդ — տնական, տանը սարքել
մայնել — կրիպտոարժույթ գեներացնելու գործընթացը
մայնոր չեյնջ — չնչին փոփոխություն, որին ոչ ոք չի ընդդիմանա
մաստել — մաստուրբացիա անել
մենսփլեյնինգ — տղամարդկանց կողմից կանանց առանց այդ էլ հայտնի ինչ-որ բաներ բացատրելու հեգնականորեն պարզունակացված, սեքսիսատական ոճ
միթինգ — ժողով, հանդիպում, խորհրդակցություն, աշխատաժողով
մուդ / մօօդ — տրամ, հոգեվիճակ
յասսիֆիկացնել — հայտնի կտավների, լուսանկարներ, հայտնի, պատմական դեմքերի պատկերների գրոտեսկային սեքսուալացում, գլամուրացում արհետական բանականության ֆիլտրերի միջոցով
յոլո — մի անգամ ենք ապրում
նյուդ — մերկ նկարներ
նուբ, նուբիկ, նյուբ, նյուբի — նորեկ, անփորձ, անվարժ
շեյրել — կիսվել, հիմնականում սոցիալական ցանցի սեփական էջում ինչ-որ արտաքին հղում կամ ներքին հրապարակում
շեյքինգ մայ հեդ — օգտագործվում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ բանի հետ անհամաձայնության կամ նրանից հիասթափություն արտահայտելու համար
շիթի — ստորադաս, արգահատելի
շիփել — հարաբերություններ ունենալ
շիֆթել — փոխել դիրքը, ուղղությունը կամ իրավիճակը
շուգըր ֆրի — առանց ավելորդ բարեհամբյուրության մարդ, լավ մարդ, ով կարող է ժամանակ առ ժամանակ կոպիտ լինել, թթու լինել
շուգր դադի — տարիքով առատաձեռն հարուստ տղամարդ, ով անխնա ծախսում է իր անհամաչափ երիտասարդ սիրուհու, զուգընկերուհու, յարի՝ շուգըր բեյբի պարարտ կենսակերպի համար
շուգր մամի — հարուստ կին, որ շռայլորեն ծախսում է իրենից երիտասարդ զուգընկերոջ համար նրա ընկերակցության կամ սեռական մտերմության դիմաց
ուոթդըֆաք — wtf, զարմանք ու անհամաձայնությունն արտահայտելու կոպիտ ձևուորքաութ — մարզանք, պարապմունք
չելենջ — մարտահրավեր, փորձություն
չեք ին — զանգով․ գրվելով կամ այլ կերպ մեկի հետ կապի դուրս գալը, նրա բարօրությունը ճշտելու կամ ձեր բարօրությունը փոխանցելու համար, գծերը ստուգելը
չեքել — ստուգել
չիզի — ռաբիզ
չիլլել — կայֆոտ դոբռի լռվցնել, հանգստանալ
պռո — պրոֆեսիոնալ, լավագույն
ջեթլագ — ավիաթռիչքի միջոցավ ժամային գոտու կտրուկ փոփոխության արդյունքում մարմնի բնական բիոռիթմի խանգարման համախտանիշը
ջիթ — տուպոյ, ոչ մի բան չիմացող ջահել
ռանդոմ / ռենդըմ — պատահական
ռելաքս — թուլացում, լարված վիճակից հետո հանգստանալը
ռենդըմ շիթ — որևէ կարգից, կանխատեսելիութոյւնից, սկզբունքից զերծ իրադարձություն, հանգամանք
ռիլի — իրոք
ռիքրութ անել — աշխատողների փնտրտուքն ու գործի տեղավորելը
ռուինել — հարամել, վարի տալ
ռումմեյթ — սենյակակից՝ հանրակացարանում, բնակարանում և այլն
ռումտուռ — տեսանյութ, որը ցույց է տալիս սենյակի կամ տան կահավորումը
սեքսթինգ — չաթով գրավոր ձևով սեքս անել
սթայլ շեյմինգ — ոճի ծաղրում
սթրիմվել — ուղիղ եթերով հեռարձակել վիդեո կամ այլ տվյալներ
սինք անել — համադրվել, փոխճշգրտել
սնաք — թեթև, պուճուրիկ բզբզալու ուտելիքներ
ստարտափ — ինչ-որ նորարական գաղափարի վրա հիմնված կոմերցիոն ձեռնարկ, որ հավելյալ ֆինանսավորման կարիք ունի
սթենդափ — կատակերգական մոնոներկայացման թատերական ժանր, որի ընթացքում կատակերգուն, սովորաբար ելույթ է ունենում հանդիսատեսին ուղղակի դիմելու ոճով
սփոյլ անել / սփոյլել — կանխապատմել, նախապատմել գեղարվեստական ստեղծագործության սյուժեն՝ լսողին զրկելով այն դիտելու, կարդալու հաճույքից
սըփորթ անել — աջակցել, օգնել
սքիլ — հմտություն
սքրինշոթ — համակարգչի, հեռախոսի կամ այլ սարքի էկրանին վյալ պահին արտածվող պատկերի պաճենանկարը
սքրոլ անել — սարքի էկրանից երկար բովանդակությամբ կայքի կամ սոցիալական ցանցի էջը դեպի վար կամ վեր տեղաշարժելը
սիթյուեյշընշիփ — երբ դեռ ձևակերպված հարաբերություններ (րիլեյշնչիփ) չկա, բայց կան նախադրյալներ, առաջին ժամադրության ակնարկներ
վայբ — ինչ-որ տեղի, կամ բանի ստեղծած զգայական ֆոնը, մթնոլորտը, ընդհանուր տրամադրությունը
վըջայնափիք — հեշտոցի լուսանկար
վիքթիմ բլեյմինգ — զոհին մեղադրելը
վոթեվը — զուտ, ինչորայա
տեղո — տեղական թմրախոտ
տենալ — ընկերոջը թմրախոտ հյուրասիրելը (էսօր ինձ տղերքը տենալու են)
տոպիկ / թոփիք — քննարկման թեմա, բաժին
տոքսիկ / թոքսիկ — թարախ, տհաճ մարդ, ուրիշներին ձեռ առնող, բամբասանքներ տարածող, ցինիկ անձնավորություն
ուիըրդ — տարօրինակ
փորն / պոռնո — չափազանց գռեհիկ, խառնաշփոթ, վերահսկողությունից դուրս եկած վիճակ
քալըրբլայն — տեղը չբերող, ալիքները խառնող
քավվայի (kawaii) — կորեական սլենգով՝ քյութ, անուշ, պուպուշ
քենսըլ — չեղարկել
քիսո — կրիստալ, կամ մետանֆիտամին
քյափ — սուտ
քյութ — աստղով, անուշ, քաղցրարյուն, ծիտ
քոզի, քոզիոտ — տաքուկ, ջերմ, հարմարավետ, տրամադրող
քոլ — զանգ, տեսազանգ։ Կիրառություններ՝ քոլլի լինել, քոլլ ունենալ, քոլի մեջ լինել
քոնթենթել — բովանդակություն ստեղծել
քոուչ — մարզիչ
քուլ — զիլ, թույն
քրաշ — ում վրա խփնված ես, բայց ով սիրտդ կոտրում է
քրաշվել, քրաշ բռնել — անհաջող սիրահարվել
քրիբ — տուն, բնակարան (ապրելու տեղ իմաստով)
քրինջ — ուրիշի արած անհամության համար վատ զգալ, իսպանական ամոթի պես մի բան
օ-եմ-ջի — վայ մամա ջան, բառացի ՝ օ աստված իմ
օլդսքուլ — հին, բայց կայացած, ակտուալությունը չկորցրած, դասական ու արժեքավոր
օնբորդինգ անել — նոր աշխատողի ընդունման պաշտոնական և ոչ պաշտոնական ընթացակարգերի համախումբ է, որը սկսվում է աշխատանքի առաջարկի ստորագրման պահից և կարող է տևել մինչև 1 տարի՝ կախված ընկերության կորպորատիվ մշակույթից:
օսըմ — հիասքանչ, բոմբ
օվրդոզ — հոգնել, զզվել մի բանից, ինչ-որ բանի անտանելի, չափազանց ազդեցությունը քո վրա
օվրթայմ — արտաժամ աշխատանք
օվրթինք — մտասևեռման մեջ ծայրահեղության հասնել, չափազանց դարդ անել
օքեյ — շատ լավ
Ֆաքափել / ֆաքափ անել — տանուլ տալ, վարի տալ, պարտության մատնվել
ֆեմ — ընկեր կամ ընկերների նեղ, սիրելի շրջանակ
ֆեյլել — ձախողել, վարի տալ, տանուլ տալ,
ֆեյսփալմ — ձեռքի ափով դեմքը փակելու ժեստով ուղեկցվող մանթոի ու անհարմարության զգացում
ֆինգըր ֆուդ — ձեռքերով ուտելու, բզբզալու ուտելիք
ֆլեքսել — թիթիզանալ, գլուխ գովալ, կուռաժիտ ըլնել
ֆոլո ափ — խորանալ, հետազոտել հարցը, ավելի շատ տեղեկություններ հավաքել, նաև՝ հաճախորդի հետ վաճառքի գործընթացի ողջ ընթացքում կապ պահպանելը
ֆոտսեթ — մեկ ֆոտոսեսիայի ընթացքում արված լուսանկարների շարքը
ֆրենդզոն — կնոջ և տղամարդու միջը ընկերական հարաբերություններ, երբ նրանցից մեկը, սովորաբար տղամարդը փորձում է դրանք փոխադրել ավելի ռոմանտիկ կամ սեքսուալ բնույթի դաշտ