[լրատվական + թվացյալ] լրաթվականը թվացյալ լրատվական կայք է, սոցիալական ցանցերում էջ, որ կեղծ-գրավիչ վերնագրերի, ֆոտոների ու տեսանյութերի միջոցով այցելությունների, դիտումների ու լայքերի քանակություն է գեներացնում:
Լրաթվականների կողմից օգտագործվող վերնագրերը հիմնականում կառուցվում են այսպիսի մոդելային բաղադրիչներով՝ «շտապ», «սենսացիոն», «անհավատալի է, բայց..», «այն, ինչ տեղի ունեցավ հետո, պարզապես ցնցող էր…»:
Քիչ թե շատ գրագետ օգտատերը պետք է կարողանա տարբերել տեղեկատվության նմանակումը տեղեկատվությունից, եթե իհարկե առհասարակ դա հնարավոր է անել ժամանակակից աշխարհում:
Տես նաև՝ լայքահավաք, լրագող, լռագրող