[մանղալ + մոնղոլոիդ]
մանղալն իբրև կեցության սրբազան բագին և գոյաբանական հենարան ընդունած մարդկանց գաստրոէսթետիկ ռասսա։
[մանղալ + մոնղոլոիդ]
մանղալն իբրև կեցության սրբազան բագին և գոյաբանական հենարան ընդունած մարդկանց գաստրոէսթետիկ ռասսա։
[խորհրդատվություն + վատություն]
վատ խորհրդատվություն կամ կամ խորհրդատվությամբ վատություն անելը։ Արջի խորհրդատվական ծառայություն, խորհրդատվությամբ կարիքներ ունեցող աձի խնդիրները լուծելը՝ նրա համար ավելի մեծ խնդիրներ ստեղծելով։
Խորհրդվատության օրինակ է գլխատումն իբրև գլխացավի լուծման մեթոդիկա առաջարկելը։
[կրծքեր + սիրել]
Մարդ, ով սևեռուն կերպով սիրում է կրծքեր, մամմոֆիլ կամ տորակոֆիլ։ Կրծսերության էսթետիկ հայեցակարգով, մղմահունչ պոետիկ ջերմությամբ, կամ Էրոտիկ ֆետիշիզմով տոգորված անձ։ Սեռային նախընտրությունից կախված առանձնացնում ենք՝ կրծես եղբայր կամ կրծսեր քույր ենթատեսակները։ Վիճակագրորեն կրծսեր եղբայրները անհամաչափորեն գերազանցում են կրծես քույրերին։
Ընդհանուր առմամբ կրծսերությունը սեռական կամ էմոցիոնալ գրավչություն է կանացի կրծքերի կամ կամ տղամարդկանց կրծքավանդակի նկատմամբ, որը կարող է արտահայտվել՝
Էսթետիկ ձևով — մարդը հաճույքով նայում, կարելի է ասել դիտարկում է, գեղագիտական գնահատական է տալիս, մորֆոլոգիական դասակարգումներ անում։
Էմոցիոնալ ձևով — կապված է հարմարավետության, ջերմության, մայրականության զգացումների հետ։
Էրոտիկ ձևով — գրգռման ու սեռական ցանկության կարևոր բաղադրիչ է դառնում։
Ֆետիշիստական ձևով — առանց այդ օբյեկտի մարդը դժվար է սեռական գրգռում ապրում։
Կրծսերության ինստիտուցիոնալ և տեսական հետազոտություններն իրականացնող հաստատություններն անվանում ենք կրծսեր դպրոցներ, որն ավարտող և կրծսերության աստիճանակարգում դասվելու պատվին արժանացողները կախված ոլորտից ստանում են կրծսեր մասնագետի՝ կրծսեր բուժաշխատողի, կրծսեր իրավաբանի որակավորում կամ կրծսեր սերժանտի որակավորումով համալրում են կրծսեր սպայական անձնակազմը։
Տղամարդկային կրծսերությունը՝ մամմոֆիլիան առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում, քանի որ կանացի կուրծքը՝ կապված է մայրական կերպարի, պաշտպանվածության, և բարեհաճության արմատական հիշողությունների հետ, իսկ էվոլյուցիոն տեսանկյունից՝ համարվում է պտղաբերության և առողջության նշան։
Բայց այն կարող է դրսևորվել նաև՝ կանանց մոտ՝ կանանց հանդեպ (հոմոսեքսուալ կամ բիսեքսուալ կոնտեքստում), կանանց մոտ՝ տղամարդկանց նկատմամբ, եթե վերջիններս ունեն արտահայտված կրծքամկաններ (այս դեպքում խոսքը գնում է ոչ թե կաթնագեղձի, այլ կրծքավանդակի ֆետիշի մասին՝ երբեմն կոչվում է տորակոֆիլիա, thoracophilia)։ Իրենց նման հատկանիշը բրենդավորող տղամարդկանց անվանում են Դոշ մականունով՝ Դոշ Աշոտ, Դոշ Գագո և այլն։
[որձ + որսորդ] ոիրական որսորդության համար երբևէ կենսականորեն անհրաժեշտ համարված արական հատկանիշների դրսևորումն արդի ժամանակներում որպես ժամանակավրեպ ու անհեթեթ մասկուլինության ռուդիմենտ – որձորդություն։
[Ավինյան + ավիրել] Երանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի քաղաքակալության օրոք մայրաքաղաքում տիրող ենթակառուցվածքային կոլապսի առթիվ նրան շնորհված ժողովրդական այլընտրանքային մականուն, որ ամբողջացնում է ագրեսիվ կառուցապատման, օդի աղտոտվածության աննախադեպ մասշտաբների, տրանսպորտային ցանցի ճգնաժամի և այլ խեռքբերումների առթիվ քաղաքային իշխանությունների գործունեության բնույթը։
տես նաև՝ տարոնայք
[սուրբ + subscriber] հայ առաքելական եկեղեցու հետևորդները սոցցանցերում։
[իվան + դիվանագիտություն] – ռուսական դիվանագիտության պղտոր ու աներկբա առանձնահատկությունները նկարագրող եզր։ Որևէ այլ երկրի հետ երկկողմ վստահության և փոխադարձության հիման վրա ձեռք բերված որևէ համաձայնություն, որը Ռուսաստանն ի հեճուկս բոլոր մարդկային, էթիկական և բարոյական չափորոշիչների միակողմանիորեն իրեն հարմար պահի խախտելու է ի օգուտ իր կայսերապաշտակաան նկրտումների՝ բնորոշվում է հենց այս եզրույթով։
[աղչիկ + мальчишник] Գենդերային հստակ ֆիլտրով ձևավորվող կազմով անբռնազբոսիկ արական քեֆի ֆեմինիստական փոխադարձը։
[աղքատ + աշխատանք] աշխատանք, որը անկախ իր ծանր բնույթից, ոչ մի կերպ աշխատակցի ֆինանսական վիճակի բարելավում չի ապահովում, ավելին, երաշխավորված կերպով կանխորոշում է դրա անհնարինությունը։
[անթերի + աթեիստ] մարդ, որ տառապում է ամեն ինչ՝ անգամ ամենաչնչին ու անկարևոր մանրուքները ճշգրիտ ու անթերի անելու ուտոպիստական սևեռումից, անկախ ժամանակի, առողջության ու մնացած չվերականգնվող ռեսուրսների սահմանափակությունից, պերֆեկցիոնիստ։