Author: Կարեն Անտաշյան
մութուցուրտ
[մութ + ցուրտ] Հայաստանի հանրապետության հետսովետական առաջին տարիների երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որ սովորաբար ժողովրդական բանահյուսության մեջ ասոցացվում է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա վարչակազմի վարած կեղեքիչ քաղքականության հետ
Տես նաև՝ անսերժություն, գաղջ, ռոբոտացում, Լևոնի վկաներ
արտագաղջ
[արտագաղթ + գաղջ] ՍՍ-ի պաշտոնավարման ժամանակահատվածում Հայաստանում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը նկարագրող գաղջի արդյունքում զանգվածային արտագաղթը:
Տես նաև՝ գաղջամուղջ
ընկեղծ
[ընտրող + կեղծ] Փոխհամաձայնեցված դրամական կամ այլ ոչ նյութական պարգևատրության համար նաև ադմինիստրատիվ սպառնալիքի ներքո անձամբ, սեփական կամքով՝ պատվիրված թեկնածուին ընտրող կամ հանրաքվեի հարցադրմանը կողմ քվեարկող հետո ընտրությունների արդյունքներից բողոքող անձի բարդ-անտրամաբանական վարքագիծը, բարոյահոգեբանական վիճակը բնորոշող հասկացություն: Կարող է օգտագործվել նաև ընկեղծություն, ընկեղծանալ և ընկեղծարար խոնարհումներով:
Տես նաև՝ կարճաթև հիշողություն, հանցադուլ
ցբխվել –
ց[բ]խվել
եզզ
[եզ + եզ] մարմնեղ բթամտության համախտանիշով տառապող անձի հայեցի – ժողովրդական անվանումն է: Եզության գերադրական աստիճանը:
Տես նաև՝ աննասուն
օղիմիցին
[օղի + micin*] իբրև հոգու և մարմնի բալասան, զուտ բուժական նպատակներով ընդունվող օղու չաբաժին:
*micin – հակաբիոտիկների որոշակի դաս մատնանշող դեղորայքի անվանում:
պաղպանակ –
[պաղպաղակ + պահպանակ]
այլերեն
[այլ + հայերեն] հայերեն սայթաքումների բառարանի բնութագրության համար ստեղծված այլերեն բառ է: Այլերենը հանդես է գալիս՝ ընդլայնիր հայերենի քո չիմացության սահմանները կարգախոսով:
աննասուն
[անասուն + անասուն] անասնության գերադրական աստիճանը: Օգտագործվում է անասնական վարք դրսևորած մարդկային առանձնյակների հանդեպ՝ նրանց հավանական ծագումնաբանությունը և տեսակային պատկանելությունը մատնանշելու համար:
Տես նաև՝ եզզ
