գաղջամուղջ

[գաղջ + աղջամուղջ] ՍՍ-ի նախագահության ժամանակաշրջանի մայրամուտին Հայաստանի հանրապետությունում տիրող համընդհանուր բարոյահոգեաբանական մթնոլորտը: Համընդհանուր հուսահատության, արտագաղթի, տնտեսական անկման, բարոյալքման, մշակութային դեգրադացիայի հանրագումարը ներկայացնող եզրույթ: Առաջին անգամ գաղջ մթնոլորտ արտահայտությունն օգտագործվել է հենց ՍՍ-ի կողմից 2013թ-ի մարտի 19-ին, ինչից հետո համացանցային մեմերի ու ժողովրդական բանահյուսության մեջ բազմակի շրջանառվելուց հետո դարձել է մեծ ժողովրդականություն և ճանաչելիություն վայելող փոխաբերություն և այժմ մրցակցում է Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման հետ ասոցացվող մութուցուրտ եզրի հետ:

Տես նաև՝ սերժատյացություն, մութուցուրտ, արտագաղջ, անսերժություն

Բառի հեղինակ՝ Գագիկ Կիլիկյան

Share Button

ծուլամորթ

[ծույլ + թուլամորթ] Աշխատանքային գործունեության հանդեպ զրոյական շահագրգռվածություն ունեցող անձ: Սեզոնային գույներից նախընտրում է սևը, աշխարհայացքներից՝ գողափիլիսիսոփայական դեդուկցիան: Ունի ժամկետանց մանր-սպառողական վարկ և փչացած սեղանատամներ: Ներքին համոզվածություն ունի, որ ֆինանսական որոշակի բարեկեցության հասած անձանց մեծ մասը դրան հասել են իրենց համար ստորացուցիչ պայմաններում, իսկ մնացած հարգարժանները՝ կպցրել են:

Share Button

տարոնայք

[Տարոն + պարոնայք] Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին, իր աշխատակազմին և նրանց կողմից քաղաքային տնտեսության կազմակերպման (կազմաքանդման) մեթոդիկային տրված պսիխոսոմատիկ բյուրոկրատ-էլիտիստական համախտանիշի անվանումը: Կոնտր-քամահրական բնույթի արտահայտություն է: Հղում է այն հանգամանքներին, որ պարոն-տարոնի քաղաքապետութան ժամանակահատվածը աչքի է ընկնում Երևանի անճաշակ ձևավորման, բազմակի ասֆալտապատումներով և այլ չհիմնավորված գնումներով փողերի հափշտակման, պատմական մի շարք շենքերի քանդման և անճոռնի նորակառույցների կառուցման, կոմունալ տնտեսության վատ կազմակերպման հատկանիշներով։ Սրան զուգահեռ պարոն Տարոնն ու իր մերձակայքը քաղաքացիների հետ շփումներում հանդես են գալիս վերամբարձ ֆեոդալական բարեպաշտության փքուն դիրքերից և հաճախ նրանց թաղային ժեկի բառապաշարով անվանում՝ բնակիչներ։

Տես նաև՝ քանդոն, տարոնինակ, քաղաքապետքարան, քաքապետ, քաղաքակռտություն, պարոն-տարոն, դաստակավոր արտիստ, տարօֆֆ

Կիրառման օրինակներ

  • «Պարոնայք Տարոնայք, Բարև Ձեզ: Ծարավ Աղբյուրի բնակիչները սրտնեղած են. նենց եք մաքրել, մի կտոր ձյուն չեք թողել, երեխեքը միքիչ խաղան:»
  • «Իհարկե սիրունը տեսնելը ավելի հաճելիա, իհարկե կարելիա քաղաքի կենտրոնում ծաղիկներ տնգել ու հազար ռակուսից նկարել թե ոնց են տարոնայք գալիս ու ծաղկեդաշտերի բացում անում»
Share Button

դաստակավոր արտիստ

[դաստակ/վաստակ + ավոր + արտիստ] Ավելի շատ կռիվ-կռիվ խաղալու արվեստին քան դերասանական վարպետությանը տիրապետող, մարտաֆիլմի գլխավոր հերոսների մարմնավորող դերասան, մարտարվեստի նմանակող, ով անհարկի արժանացել է արտիստների համար նախատեսված կոչումների ու պարգևատրությունների: Նման աներևակայելի իրադարձություն հնարավոր է միայն, երբ շուրջը տոտալ գաղջամուղջ է տիրում: Դաստակավոր արտիստ ասելով նախ նկատի են ունենում Գոռ Վարդանյանին։

Տես նաև՝ մաստակավոր, նվաստակավոր, վաստաքավոր արտիստ

Share Button

միթոմ

[միթե + միտում] տռենդի հայեցի-այլերեն թարգմանությունը: Որևէ սոցիալական վարքագծի  հոտային բնազդով պայմանավորված զանգվածային նմանակումը, կապկումը առանց դրա գաղափարական և փիլիսոփայական էության ընկալման:

Տես նաև՝ թրաշամանուկ

Share Button

մտավոռական

[մտավորական + ոռ + մտնել] հոռի մտավորական, օրվա իշխանություններին քծնող և սպասարկող պսեվդո-մտավորականություն, որ ակտիվանում է նախընտրական շրջանում՝ հետընտրական շրջանում յուղոտ պատառներ ձեռ գցելու ակնկալիքով: Աչքի է ընկնում օրակարգային մշակույտ արտադրելու շնորհքով: Մտավոռականը արվեստի ժանրային խտրականություններ չի ճանաչում:

Տես նաև՝ հետամուտ, գաղջամուղջ, վախտին մարդազարյան, դաստակավոր արտիստ, կրթօճառ

Share Button

հետամուտ

[հետև + մուտք] ծառայողական պարտականություններից դուրս վերադասին կամ այլ իշխանություն ունեցող անձին շահադիտական նպատակներով շողոքորթելը, քծնելը, ծառայություններ մատուցելը: Ժողովրդական բանավոր խոսքում տարածված է հետամուտի «ոռ մտնել» համարժեքը: Նոր ժամանակներում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց կողմից կարող է ընկալվել իբրև հոմոֆոբ արտահայտություն:

Սովորաբար նորանշանակ բարձարտիճան պաշտոնյաներին աշխատանքային պարտականությունների 100-օրյա ժամկետը լրանալուն պես ընդունված է շնորհավորել նորամուտի առթիվ։

Սովետական Հայաստանից գաղջահայաստանին ժառանգված հետամտության ավանդույթը վերաձևակերպվելով նեոազգայնական նժդեհահաճո և կնամեծար փաթեթավորումներով բարեհաջող գոյատևեց մինչև Նիկոլի թիվ, երբ այն վերջապես հռչակվեց հետամնացություն։

Տես նաև՝ կրթօճառ, մտավոռական, հետամուխ, հետամուղ, հետամրմուռ

Share Button

տռֆս

[տ + ռ + ֆ + ս] Բաղաձայների պատահական և անսկզբունքային համադրություն: Արտահայտում է անիմաստ ձգձգվող, անհարկի ծամծմվող վարքագիծը մի իավիճակում, երբ առավել գործուն քայլեր են ակնկալվում:

Share Button

ծտեսություն

[ծիտ + տեսություն] Իգական առանձնյակների զանգվածային խմբման վայրերում (լեզվաբանական համալսարաններ, բուժքույրական քոլեջներ, գեղեցկության մրցույթներ) արուների պայթյունավտանգ կուտակումները:

Տես նաև՝ թռչնադիտարկում

Share Button

աղքատավարձ

[աղքատ + աշխատավարձ] Հայաստանի հանրապետության նվազագույն աշխատավարձը, որը, ինչպես հայտնի է, ոչ միայն չի օգնում հաղթահարել աղքատության շեմը, այլ անգամ թույլ չի տալիս հոգալ գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը:

Տես նաև՝ քյասիբահայություն

Share Button