բարիվրացիություն

[բարիդրացիություն + վրացի] հայ-վրացական վաղեմի հարևանության հազարամյակների պատմությունն ու էությունը խտացարած ներկայացնող բառ։ Խորհրդանշում է ստիպված հարևանի հետ ստիպված ընկերությունն ու բարեկամությունը, ստիպված համագործակցությունն ու հանդուրժողականությունը, որն առերես սվաղում, կոծկում է հավերժական մրցակցության, խորքային փոխադարձ ստորադասման ու անհանդուրժողականության, միմյանց ընդհանուր առմամբ տանել չկարողանալու զգայական ֆոնը։

Հայ-վրացական բարիվրացիական հարաբերությունները խորը պատմական հետքեր ունեն։ 19-րդ դարի սկզբին Թիֆլիսում ծաղկում ապրող, ֆինանսատնտեսական ու մշակութային մեծ հաջողություններ գրանցող հայկական համայնքը Վրաստանում վրացիների հանդեպ այնքան էր իրեն գերակա դիրքում համարում, որ քամահրանքով անվանում էր նրանց տուտուց վրացի (բառացի՝ հիմար վրացի), ընդգծելով նրանց իբր համեստ մտավոր կարողությունները։ Հայերը սիրում են ակտիվորեն շրջանառել այն թեզերը, որ դե Թիֆլիսը հայերն են կառուցել, վրացական գրերը Մաշտոցն է հորինել և առհասարակ հայտնի վրացիների մի ահագին մասը հայկական ծագում ունեն։ Վրացիները հակադարձելով՝ պնդում են, որ Հայաստանը վրացական թագավորության մաս է եղել, Վրաստանում ապրող հայկական մեծ համայնքները, այդ թվում նաև Ջավախքը գաղթական հայերին վրացիների կողմից արված մեծահոգի ժեստ են,  առհասարակ հայերը անշնորհակալ են և պատմության մեծ կեղծարարներ, իրենցից գողացել և սեփական անվան տակ հանրահռչակլ են գինու մշակույթը, եկեղեցաշինական ճարտարապետական ոճերը և այլն։

Մարդկային հարաբերությունների մակարդակում բարիվրացիությունը կեղծ-հաշվենկատ բարեկամությունը նկարագրող եզրևույթն է։

Share Button

բաստուրմատոր

[բաստուրմա + ator] բաստուրմատորը հայրենասիրական կարոտախտի ինքնաբավարարման համար ստեղծված հայկական արտադրության հիպոթետիկ պորտատիվ մաստուրբատոր է:

Շահառու նպատակային խումբը հետսովետական հայկական սփյուռքի այն ներկայացուցիչներն են, ովքեր հայկական ինքնությունը և դրա պահպանումը խիստ ասոցացնում են բաստուրմայի և հարակից այլ հայեցի ապրանքների (օրինակ՝ խաչաձև շշի մեջ լցված կոնյակի, արարատ սարով նկարի) կանոնավոր ձեռք բերման և սպառման գործընթացի հետ:

Տես՝ պաթոսահայ

Share Button

բարեփողություն

[բարեփոխ/փող + ություն] Հիմնականում օգտագործվում է հարկային մարմինների, ոստիկանության, բանկերի կամ պետական, բյուրոկրատական այլ համակարգերի այն քանակա-որակական դինամիկան նկարագրելու համար, որի արդյունքում նշված համակարգերը ձեռք են բերում ավելի քաղաքակիրթ փաթեթավորում և ենթակառուցվածքներ, սակայն, ըստ էության շարունակում են մնալ նույն կեղեքիչ մեքենաները:

Օրինակ՝ մեկ պատուհանի սկզբունքով սպասարկող… կին բարետես ոստիկանները… պարզեցված հարկով հարկվելու մասին… կտեղեկացվեն էլեկտրոնային համակարգով:

Share Button