գալուստոտել

[Գալուստ + Արիստոտել] ՀՀ Ազգային ժողովի 10-րդ նախագահ, ՀՀԿ կարկառուն անդամ Գալուստ Սահակյանին ժողովրդի կողմից տրված մականուն, որն արտահայտում է զառամախտի հատկանիշներով բնորոշվող նրա բանավոր խոսքի աբսուրդ-փիլիսոփայական, աֆորիստիկ բնույթը։ Գրիգորիչի մտքի գոհարները հիմնականում ծնունդ են առնում հանրապետականքի շուրջ առաջացած որևէ կոռուպցիոն սկանդալի մեկնաբանության, վերաիմաստավորման և արդարացման նրա բթամիամիտ ջանքերի արդյունքում։

Գալուստոտելը ժողովրդական բանահյուսության մեջ դարձել է անհնարինության չափ տափակ ու անիմաստ մտքերի արտահայտման հոմանիշը և առիթ տվել մառազմատիկ աֆորիզմների մի ամբողջ ժանրի ծնունդին։ Ըստ այս ժանրի հիմնական կանոնի՝ ցանկացած անհեթեթ միտք, որը ստորագրված է մաեստրոյի անունով՝ արդեն իսկ ծիծաղելի լինելու հավակնություն ունի։

 

Գալուստոտելի թևավոր խոսքերից

  • Հրապարակում 100,000 մարդ չի կարող տեղավորվել՝ առավել ևս 40,000։
  • Ծնունդիս համար շնորհակալ եմ ծնողներիս՝ հատկապես հորս և մորս։
  • Բիզնես ունեցողը դեռ բիզնեսմեն չէ:
  • Ցմահ կլինի մահապատիժը:
  • Դեմ լինելը դա ընդդեմը չէ:
  • Երեխաները պարտավոր են մեծանալ։
  • Ես տեսել եմ ձեր մերկությունը եւ չեմ գայթակղվել։
  • Հայաստանում կոռուպցիա չկա, կաշառակերություն՝ կա:
  • Լուրջ մարդկային փոխհարաբերություններում բոլորը պետք է փոխհարաբերվեն:
  • Չափներդ ճանաչեք: Չափից եթե դուրս եք գալիս, անչափ չեք դառնում:
  • «Ոչ» արտահայտություն չկա, դա «չէ»-ն է, իսկ «չէ»` նշանակում է ոչ էական»:

Բառի հեղինակ՝ Սևո Սևոյան, ֆեսյբուքյան գրառում

Share Button

գաղջամուղջ

[գաղջ + աղջամուղջ] ՍՍ-ի նախագահության ժամանակաշրջանի մայրամուտին Հայաստանի հանրապետությունում տիրող համընդհանուր բարոյահոգեաբանական մթնոլորտը: Համընդհանուր հուսահատության, արտագաղթի, տնտեսական անկման, բարոյալքման, մշակութային դեգրադացիայի հանրագումարը ներկայացնող եզրույթ: Առաջին անգամ գաղջ մթնոլորտ արտահայտությունն օգտագործվել է հենց ՍՍ-ի կողմից 2013թ-ի մարտի 19-ին, ինչից հետո համացանցային մեմերի ու ժողովրդական բանահյուսության մեջ բազմակի շրջանառվելուց հետո դարձել է մեծ ժողովրդականություն և ճանաչելիություն վայելող փոխաբերություն և այժմ մրցակցում է Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման հետ ասոցացվող մութուցուրտ եզրի հետ:

Տես նաև՝ սերժատյացություն, մութուցուրտ, արտագաղջ, անսերժություն

Բառի հեղինակ՝ Գագիկ Կիլիկյան

Share Button

գույնզգեղ

[գույնզգույն + տգեղ] Կիրառելի է անճաշակի մեջ չափազանցված պաթետիկ ճոխությունը նկարագրելու համար: Բնորոշվում է ինտերիերի ձևավորման մեջ, հագուկապում, կենսակերպում հայկական ռաբիզի, արաբաարևելյան պսեվդոռոկոկո ոսկեզօծի ու բոտեկսային գլամուռի վտանգավոր համադրությամբ: Պատահում են քրիստոնեական ռեկվիզիտի ակտիվ շահարկմամբ գույնզգեղի ծանր դեպքեր:

Share Button

գուդուլոտ

[good + ուլոտ] լավը/լավիկը լինելու անհրաժեշտ և բավարար պայմանին համապատասխանող որակական համեմատության աստիճան:

Օգտագործման օրինակ

  • «Ժող, պատկերացրեք մի մարդու, ով ժամանակին նենց գուդուլոտ դեմք ա եղել՝ համ գեղեցիկ, համ ուժեղոտ, համ էլ խելացի, բայց հետո էդ մարդուն պարբերաբար ծեծել, նվաստացրել ու տարբեր մարմնական վնասվածքներ են պատճառել…»
Share Button

գերագահ շահ

[գերակա/ագահ + շահ] բռնի վարչարարության գործիք, որով կոռումպացված պետական մարմինը որևէ քաղաքացու սեփականության իրավունքը նրա կամքին հակառակ և նրան ոչ ձեռնտու պայմաններով ստորադասում է իր կողմից հովանավորվող խոշոր կապիտալի խոշորածավալ որևէ նախագծի՝ օրինակ բնակելի թաղամասի շինարարությանը, հանքահենությանը և այլն։

Share Button