[իվան + դիվանագիտություն] – ռուսական դիվանագիտության պղտոր ու աներկբա առանձնահատկությունները նկարագրող եզր։ Որևէ այլ երկրի հետ երկկողմ վստահության և փոխադարձության հիման վրա ձեռք բերված որևէ համաձայնություն, որը Ռուսաստանն ի հեճուկս բոլոր մարդկային, էթիկական և բարոյական չափորոշիչների միակողմանիորեն իրեն հարմար պահի խախտելու է ի օգուտ իր կայսերապաշտակաան նկրտումների՝ բնորոշվում է հենց այս եզրույթով։
Category: Ի
ինքնուկ
[selfie] Ինքնուկը որևէ լուսանկարող սարքի, իսկ ավելի հաճախ՝ խելախոսում ներդրված ֆոտոխցիկի միջոցով մարդու կամ նկարելու կոճակին սեղմելու ունակ որևէ այլ արարածի կողմից ինքն իր կամ իր մասնակցությամբ ստեղծված լուսանկարը կամ ինքնալուսանկարն է։
Հաճախ ինքնուկի ստեղծման համար օգտագործվում են թայմերը, հայելիներն ու մոնոփոդները (ինքնափեդ)։ Սակայն հիմնական գործիքը տարածության վրա ձգված սեփական ձեռքն է։ Էվոլյուցիայի տեսաբանների կարծիքով ինքնուկոմոլության արդյունքում սելֆիմանյակների ձեռքերը ժամանակի ընթացքում երկարելու են մոտ 35%-ով, ի դեպ միայն մեկ՝ ձախ կամ աջ ձեռքը։
Ինքնուկի ավանդական դիրքավորումներից է բադապռոշը, երբ ինքն իրեն լուսանկարողը օբյեկտիվին է նայում հատուկ ուռցրած շրթունքներով և վավաշոտ հայացքով՝ կարծես ի ցույց դնելով իր սեռական աշխատասիրությունը կամ ինքնանպատակ սեքսունակությունը։
Հայ իրականության մեջ տարածված է ինքնուկաշինության ազգային ազատագրական տարբերակը՝ սելֆիդայական շարժումը, երբ մեկն անհիմն լուսանկարվում է ռազմական ռեկվիզիտով կամ միջավայրում՝ ի ցույց դնելով, աչքակոխ անելով հայրենիքին մատուցվող իր ծառայությունները։ Սա սքողված լայքահավաքչության տարատեսակ է։
Տես նաև՝ սելֆի, սելփի, ինքնալուսանկար
ինապլանիծյան
[инопланетянин + յան] իր հայկական ծագումն ընդունող, բայց մեկ է, ռուսական քաղաքացիությունը նախընտրող այլմոլորակային։