ծաղկաջարդ

[ծաղիկ+զարդ/ջարդ] քրիստոնեական ավանդույթի մեջ՝ զատկից մեկ շաբաթ առաջ տոնվող ծաղկազարդի տոնին ընդառաջ արձանագրվող զանգավածային վանդալիզմ ուռենիների և այլ նորաբողբոջ ծառերի հանդեպ: Ժողովրդական և եկեղեցական ավանդույթի ուժով ամրագրված ծառերի  զանգվածային ճղակոտոր-ջարդը տարեցտարի ավելի է ուժգնանում՝ հարակից օրգանական ապրանքատեսականու ավելացմամբ հրահրելով իսկական սպառողական հիստերիա:

Տես նաև՝ ծառջարդար

Share Button

ծուլամորթ

[ծույլ + թուլամորթ] Աշխատանքային գործունեության հանդեպ զրոյական շահագրգռվածություն ունեցող անձ: Սեզոնային գույներից նախընտրում է սևը, աշխարհայացքներից՝ գողափիլիսիսոփայական դեդուկցիան: Ունի ժամկետանց մանր-սպառողական վարկ և փչացած սեղանատամներ: Ներքին համոզվածություն ունի, որ ֆինանսական որոշակի բարեկեցության հասած անձանց մեծ մասը դրան հասել են իրենց համար ստորացուցիչ պայմաններում, իսկ մնացած հարգարժանները՝ կպցրել են:

Share Button

ծտեսություն

[ծիտ + տեսություն] Իգական առանձնյակների զանգվածային խմբման վայրերում (լեզվաբանական համալսարաններ, բուժքույրական քոլեջներ, գեղեցկության մրցույթներ) արուների պայթյունավտանգ կուտակումները:

Տես նաև՝ թռչնադիտարկում

Share Button

ծրագրամիստ

[ծրագիր + програмист] ժողովրդական բանահյուսության մեջ ծրագրամիստ են կոչվում համակարգիչների վրա, շուրջ, մերձ, առիթով և առընչությամբ աշխատանքային գործունեություն ծավալող բոլոր այն մասնագետները, ովքեր զբաղված են հաքմեջ արած օպերացիոն համակարգ էժանով նստցնելուց մինչև բարձր տեխնոլոգիական ինովացիոն բարդ տեխնոլոգիական խնդիրներ լուծելը։

Share Button