կրծսեր

[կրծքեր + սիրել]


Մարդ, ով սևեռուն կերպով սիրում է կրծքեր, մամմոֆիլ կամ տորակոֆիլ։ Կրծսերության էսթետիկ հայեցակարգով, մղմահունչ պոետիկ ջերմությամբ, կամ Էրոտիկ ֆետիշիզմով տոգորված անձ։ Սեռային նախընտրությունից կախված առանձնացնում ենք՝ կրծես եղբայր կամ կրծսեր քույր ենթատեսակները։ Վիճակագրորեն կրծսեր եղբայրները անհամաչափորեն գերազանցում են կրծես քույրերին։

Ընդհանուր առմամբ կրծսերությունը սեռական կամ էմոցիոնալ գրավչություն է կանացի կրծքերի կամ կամ տղամարդկանց կրծքավանդակի նկատմամբ, որը կարող է արտահայտվել՝

Էսթետիկ ձևով — մարդը հաճույքով նայում, կարելի է ասել դիտարկում է, գեղագիտական գնահատական է տալիս, մորֆոլոգիական դասակարգումներ անում։

Էմոցիոնալ ձևով — կապված է հարմարավետության, ջերմության, մայրականության զգացումների հետ։

Էրոտիկ ձևով — գրգռման ու սեռական ցանկության կարևոր բաղադրիչ է դառնում։

Ֆետիշիստական ձևով — առանց այդ օբյեկտի մարդը դժվար է սեռական գրգռում ապրում։

Կրծսերության ինստիտուցիոնալ և տեսական հետազոտություններն իրականացնող հաստատություններն անվանում ենք կրծսեր դպրոցներ, որն ավարտող և կրծսերության աստիճանակարգում դասվելու պատվին արժանացողները կախված ոլորտից ստանում են կրծսեր մասնագետի՝ կրծսեր բուժաշխատողի, կրծսեր իրավաբանի որակավորում կամ կրծսեր սերժանտի որակավորումով համալրում են կրծսեր սպայական անձնակազմը։

Տղամարդկային կրծսերությունը՝ մամմոֆիլիան առավել հաճախ հանդիպում է տղամարդկանց շրջանում, քանի որ կանացի կուրծքը՝ կապված է մայրական կերպարի, պաշտպանվածության, և բարեհաճության արմատական հիշողությունների հետ, իսկ էվոլյուցիոն տեսանկյունից՝ համարվում է պտղաբերության և առողջության նշան։

Բայց այն կարող է դրսևորվել նաև՝ կանանց մոտ՝ կանանց հանդեպ (հոմոսեքսուալ կամ բիսեքսուալ կոնտեքստում), կանանց մոտ՝ տղամարդկանց նկատմամբ, եթե վերջիններս ունեն արտահայտված կրծքամկաններ (այս դեպքում խոսքը գնում է ոչ թե կաթնագեղձի, այլ կրծքավանդակի ֆետիշի մասին՝ երբեմն կոչվում է տորակոֆիլիա, thoracophilia)։ Իրենց նման հատկանիշը բրենդավորող տղամարդկանց անվանում են Դոշ մականունով՝ Դոշ Աշոտ, Դոշ Գագո և այլն։

Share Button

կադրբեջան

[կադր + Ադրբեջան] Հայաստանում Թավշյա հեղափոխությունից և իշխանափոխությունից հետո  պետական կարևոր պաշտոններում համախառն կադրային նշանակումների ընթացքում ձևավորված անառողջ թշնամական մթնոլորտ՝ համեմված աթոռակռվի հետամուտ հավակնոտների ճռվողյունով և նշանակումների հանդեպ ժողովրդական տարակարծության խառնաշփոթով։

Կիրառման նախադեպ՝ 

Մենք կադրբեջանի վերածելու հայրենիք չունենք։

Share Button

կկել

Էրոտիկ-բարոյախրատական բնույթի գործողություն՝ իրագործված առանձնահտուկ վարպետությամբ, մանրախնդիր էսթետիկայով և պատանեկան խանդավառությամբ։ Սովորաբար կկելու ներգործական պրոցեսը ենթադրում է կկողի կողմից կկվողին պատժելու, դաստիարակելու, խրախուսելու անգամ երջանկացնելու հայտագրված նպատակներ։ Ավելին, սույն գործընթացի բուն նպատակը հենց այդ փաստը կամ մտադրությունը հայտագրելը, հանրայնացնելն է և բնավ չի ենթադրում փաստացի իրագործման անհրաժեշտութուն։

Թարմացում։ 2018 թ-ին ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո փոխվարչապետ Կարեն Կարապետյանի (ԿԿ) այդ պաշտոնի հանդեպ դրսևորած հավակնությունների համատեքստում Նիկոլ Փաշինյանի առաջնորդած թավշյա հեղափոխության ջատագովները ԿԿելը դիտարկեցին իբրև հեղափոխության երկրորդ փուլի հիմնական գործիքակազմ։ Այսպիսով բայը ձեռք բերեց նոր քաղաքական նշանակութուն՝ պահպանելով նախկին և հիմնական էութունը։

Share Button

կրթօճառ

[կրթություն + օճառ] հիմնականում բարձրագույն կրթական համակարգում ներդրված մեխանիզմների և ենթակառուցվածքների ամբողջությունը, որը միտված է ապագա մասնագետին/գիտնականին/գործչին տալու ունիվերսալ հմտությունների համախումբ իշխանական և մերձիշխանական ազդեցության տակ գտնվող բյուրոկրատական համակարգերում սահմանափակ ռեսուրսներին տնօրինելու հարցում մնացած հավակնորդների հանդեպ մրցակցային աավելություններ ձեռք բերելուն:
Այս հմտությունների յուրացմանն իրենց նվիրում են հիմնականում հասարակ ընտանիքներից ելած երիտասարդները, որոնք չունեն այլ ֆինանսական և քաղաքական ազդեցության ռեսուրսներ ունեցող հեռու և մոտիկ ազգականներ: Կրթօճառ կենսափիլիսոփայությունը ներհամակարգային առաջխաղացման ոչ մի սահմանափակում չի դնում, առաջնային ֆորմալ լուրջ աստիճանը ուսխորհրդի կամ որևէ կուսակցության երիտթևի նախագահի պաշտոնն է:

Share Button

կռտօջախ

[կռտել + կրթօջախ] ուսումնական հաստատություն, որի մանկավարժական մեթոդների արդյունքում նոր սերունդը կորցնում է ստեղծարար բոլոր բնածին որակները և ձեռքբերում կռտօջախի և տվյալ պահին հանրության մեջ դոմինանտ կարծրատիպային արժեհամակարգի բոլոր հատկանիշները՝ փաստացի վերարտադրևելով այն։

Share Button