[միթե + միտում] տռենդի հայեցի-այլերեն թարգմանությունը: Որևէ սոցիալական վարքագծի հոտային բնազդով պայմանավորված զանգվածային նմանակումը, կապկումը առանց դրա գաղափարական և փիլիսոփայական էության ընկալման:
Տես նաև՝ թրաշամանուկ
[միթե + միտում] տռենդի հայեցի-այլերեն թարգմանությունը: Որևէ սոցիալական վարքագծի հոտային բնազդով պայմանավորված զանգվածային նմանակումը, կապկումը առանց դրա գաղափարական և փիլիսոփայական էության ընկալման:
Տես նաև՝ թրաշամանուկ
[մտավորական + ոռ + մտնել] հոռի մտավորական, օրվա իշխանություններին քծնող և սպասարկող պսեվդո-մտավորականություն, որ ակտիվանում է նախընտրական շրջանում՝ հետընտրական շրջանում յուղոտ պատառներ ձեռ գցելու ակնկալիքով: Աչքի է ընկնում օրակարգային մշակույտ արտադրելու շնորհքով: Մտավոռականը արվեստի ժանրային խտրականություններ չի ճանաչում:
Տես նաև՝ հետամուտ, գաղջամուղջ, վախտին մարդազարյան, դաստակավոր արտիստ, կրթօճառ
[մարտական խաչ/խաշ]
Օգտագործման օրինակ՝
«Իրենք մարտական գեներալներ են: Եվ հիմա նստած «Մարտական խաշ» օբեկտում՝ մի կտոր հաց են ուտում: Չորրորդ կենացից հետո նրանցից մեկը պատվիրում է «Իբրեւ արծիվ սավառնում ես» երգը, մյուսը տեղից վեր է կենում, որ սավառնի, բայց փորը խանգարում է:»
[մարմին + մանրամասնություն] մարմնի այն բարեմասնությունները, որոնք առավել մանրամասն դիտարկման են արժանի և ըստ ության արժանանում են այդ ուշադրությանը: Դեմքը նույնպես կարող է համարվել մարմնամասնություն, բայց միայն որոշ շինմոտնտաժային աշխատանքներ իրականացնելուց հետո (տես՝ շպարազինություն):
[մութ + ցուրտ] Հայաստանի հանրապետության հետսովետական առաջին տարիների երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, որ սովորաբար ժողովրդական բանահյուսության մեջ ասոցացվում է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա վարչակազմի վարած կեղեքիչ քաղքականության հետ
Տես նաև՝ անսերժություն, գաղջ, ռոբոտացում, Լևոնի վկաներ