ցռամարտ

[ցլամարտ/ցռամարտ] անգլերեն՝ flame և ռուսերեն՝ срач եզրույթների հայեցի տեղայնացումն է։ Համացանցային խառնամբոխի կողմից որևէ հանրային հնչեղություն ունեցող կամ ստացած թեմայի բուռն և համակողմանի, բայց միևնույն ժամանակ ինքնանպատակ մեկնաբանումը, քննարկումը, վերլուծությունը սոցիալական մեդիայում, որ ուղեկցվում է անողոք նոթակոծությամբ, քոմենթահարությամբ, զանգվածային ֆեյքասպանությամբ և բլոկադաներով։

Եթե ավանդական դիսկուրսը խնդիր ունի դեմ և հակընդդեմ կարծիքների համադրմամբ ճշմարտությանը կամ գոնե հանրային կոնսենսուսի  հանգելուն, ապա որոշակի փուլից սկսած ցռամարտի ցանկացած համաճարակ վերածվում է սեփական կամ համայնքայի ինքնահաստատման համատեքստում անձնական վիրավորանքների ու թուքումրի համախառն սփռման։

Անկախ թեմայի բնույթից և խնդրի որոտից՝ ցռամարտում նրա քննարկման գաղափարական կմախքը ձևավորում է օնլայն կարծիքի առաջատար ցանցային ակտիվիստների՝ ցռամարտիկների կողմից, որոնք հավակնում են ամբողջականորեն տեղեկացված լինել տիեզերքի, մոլորակի, երկրի ու համայնքի բոլոր արդի խնդիրներից։

Ցռամարտի ցանկացած թեմա լրահսում հազվադեպ է գոյատևում մի քանի օրից ավել, որովհետև միշտ մի հրաշքով գտնվում է մտավոր փորացավության հանգեցնող նոր հարց։

Առավել էկզիստենցյալ սահմանմամբ ցռամարտը խմբակային անգիտակցականի մութ ուժերի դրդմամբ ստեղնամարտիկների համատեղ, ինքնաբուխ ակտիվացումն է, որ հանգեցնում է խմբակային ստեղնաշարժության օրգիայի և ուղեկցվում լեզվապղծության և լեզվաստեղծության բուռն բառաժայթքումով։

 

Տես նաև՝ ստեղնամարտ, ստեղնամարտիկ, ստեղնաշարժություն, զուռնալիստիկա, ֆեյքագիտություն

Share Button

ցույցանիշ

[ցույց + ցուցանիշ] Հայկական թավշյա հեղափոխության ընթացքում՝ Նիկոլի թվին ստեղծված եզր, որը բնորոշում է խաղաղ անհնազանդության քայլարշավների ցույցային մեկ օրվա ընթացքում մեկ միավոր ցուցարարի անցած ուղին:

Տես նաև՝ Նիկոլի թիվ, ցույցամոլ, մերժոզ

Share Button

ցերեկոյան

[ցերեկ + երեկոյան] հաճելի դիպվածների մեծամասնությունը տեղի են ունենում երեկոյան, իսկ ցերեկները հիմնականում սպառվում են այդ հաճելիությունները պլանավորելու և դրանց համար գումար վաստակելու վրա: Սակայն լինում են նաև հաճելի բացառություններ. ահա, ցերեկը տեղի ունեցող հաճելի իրադարձությունները մատնանշելու համար էլ հենց օգտագործվում է ցերեկոյան բառը:

Share Button

ցբխվել –

ց[բ]խվել

Share Button