[fake + գիտություն] գիտություն ֆեյքերի և ֆեյքության մասին
Ֆեյքագիտության ամփոփ ձեռնարկ
- Կան ֆեյք երկրներ, ֆեյք գաղափարներ, ֆեյք մարդիկ, ֆեյք պատմություն, ֆեյք ինքնություններ, ֆեյք ապրանքներ, բայց դրանք այնքան շատ են, որ մենք դրանց ընդունում ենք իբրև կյանքի ելային իրողություններ։
- Սահմանված բոլոր իրողություններն այլընտրանքային են։
- Այլընտրանքային իրականություն գոյություն չունի։
- Ուրեմն ամեն ինչ ֆեյք է։
- Ամեն ինչ ֆեյք է, քանի դեռ չենք պայմանավորվել հակառակում։
- Ֆեյքագիտությունը չի զբաղվում այն դեպքերով, որոնք պայմանավորված են իբրև հավաստի կամ գիտակցված չեն իբրև ֆեյք։
- Ֆեյքագիտությանը հետաքրքրի են միայն երկրորդ աստիճանի ֆեյքերը՝ նրանք, որ ստեղծված են իբրև ֆեյք՝ իբրև պայմանական իրողության ճշմարտատիպ, շահադիտական նմանակում։
- Ֆեյքագիտությունը գիտություն կամ արվեստ չէ, քանի որ դրանք նույնպես այլընտրանքային իրողություններ են, այն հղկվող վերդիսցիպլինար տեխնոլոգիական արհեստ է։
- Տեղեկատվական ֆեյքագետի առաջին գործիքը՝ ինչու հարցադրումն է, եթե գիտես ինչու, ուրեմն գիտես ճշմարտության կեսից ավելին։
- Բոլոր վատ լուրերը չէ, որ ֆեյք են, բայց ֆեյք լուրերը գրեթե միշտ վատն են։
- Ֆեյքությունները դասակարգվում են ըստ իրենց նպատակի՝ ֆեյքամտություն հանուն զվարճանքի, ֆեյքաշենություն հանուն գեղարվեստական էքսպրեսիայի, ֆեյքամարտություն հանուն քաղաքական կամ կոմերցիոն շահի, ֆեյքակոծությունն իբրև հանրային վարքի հետազոտության գործիք։
- Տեղեկատվական ֆեյքոլոգիան առանձնացնում է հետևյալ սուբյեկտ-միավորներին՝ ֆեյք օգտատեր, ֆեյք գործիչ (գործիք), ֆեյք փորձագետ (կամ պարզապես փորձագետ), ֆեյք լրատվական (լրաթվական), ֆեյք լուր, ֆեյք վերնագիր, ֆեյք կառույց, ֆեյք կոնֆլիկտ, ֆեյք դիսկուրս և այլն։
- Ֆեյքը հետևողական է։
- Ֆեյքը հղվում է ֆեյքին։
- Սրա նման աֆորիզմանման պնդումների ցանկը ֆեյքաբույծ տեսաբանների սիրելի գործիքն է։
- Ֆեյքը ակտիվ է։
- Հեռատես և հաշվենկատ ֆեյքը դանդաղորեն սերտաճում է ճշմարտությանն ինչպես միսը ոսկորին և դադարում է լինել երկրորդային ֆեյք։
- Ֆեյքամոլությունը ֆեյքագետի ամենամեծ մոլորությունն է, քանի որ միշտ չէ, որ ֆեյք է այն ամենն ինչ դու չգիտես, կամ չես կարող երևակայել։
- Ֆեյքը ճշմարտության տեղ ընդունող և այն համառորեն պաշտպանողները ֆեյք չեն, նրանք հպարտ քաղաքացիներ են։
- Հպարտ քաղաքացիները միշտ մեծամասնություն են, բայց ֆեյքերն ու ֆեյքաբույծներն ավելի մեծ աղմուկ են գոյացնում, ուստի նրանցն են երկնային և երկրային արքայությունները, որ նույնպես ֆեյք են։
Տես նաև՝ ֆեյքագետ, ֆեյքաշինություն, ֆեյքուա, ֆեյքաբույծ, ֆեյքբուք
ֆեյքածին֊ երևույթ, իրողություն, հանգամանք,որ նպաստում է նոր ֆեյքի առաջացմանն ու բազմացմանը,օր. ՝ հեղափոխություն ն իր ողջ հմայքով հանդերձ, ֆեյքածին ազդեցություն ունեցավ հայ հասարակության վրա։Առաջացավ ֆեյքերի մի նոր բազմություն։