տռֆս

[տ + ռ + ֆ + ս] Բաղաձայների պատահական և անսկզբունքային համադրություն: Արտահայտում է անիմաստ ձգձգվող, անհարկի ծամծմվող վարքագիծը մի իավիճակում, երբ առավել գործուն քայլեր են ակնկալվում:

Share Button

ծտեսություն

[ծիտ + տեսություն] Իգական առանձնյակների զանգվածային խմբման վայրերում (լեզվաբանական համալսարաններ, բուժքույրական քոլեջներ, գեղեցկության մրցույթներ) արուների պայթյունավտանգ կուտակումները:

Տես նաև՝ թռչնադիտարկում

Share Button

աղքատավարձ

[աղքատ + աշխատավարձ] Հայաստանի հանրապետության նվազագույն աշխատավարձը, որը, ինչպես հայտնի է, ոչ միայն չի օգնում հաղթահարել աղքատության շեմը, այլ անգամ թույլ չի տալիս հոգալ գոյատևման համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը:

Տես նաև՝ քյասիբահայություն

Share Button

ակտիվիստիտ

[ակտիվիստ + ցիստիտ] քաղաքացիական պայքարի ակտիվիստին բնորոշ պահվածքի առհանրային իմիտացիա Ստանիսլավսկու սիստեմի լավագույն ավանդույթներով՝ սեռահասունացման կամ առավել հասուն տարիքի անձնական բնույթի հոգեբանական խնդիրների սուբլիմացիայի, քաղաքական կամ գռանտային ռեսուրսի ձևավորման կամ ձանձրույթի հաղթահարման դրդապատճառներով: Ինքնադրսևորվելով և մասնագիտանալով քաղբանտարկյալների իրավունքներից մինչ փողոցային կենդանիների պաշտպանությունը՝ ակտիվիստիտով տառապող առանձնյակները ինքնամոռաց դոշ են ծեծում ցանկացած տեսաձայնագրող սարքի առկայության պայմաններում, իսկ առցանց ռեժիմում «հրապարակներում հանուն արդարության այրվելու պատրաստ» անձի զգացմունքայնությամբ ստատուսներ փոստում կասկածելի հաճախականությամբ:

Երբեմն օգտագործվում է նաև առավել հայեցի՝ պայքարիստ տարբերակը: Տես նաև՝ պացիֆիստիտ:

Share Button

կրթօճառ

[կրթություն + օճառ] հիմնականում բարձրագույն կրթական համակարգում ներդրված մեխանիզմների և ենթակառուցվածքների ամբողջությունը, որը միտված է ապագա մասնագետին/գիտնականին/գործչին տալու ունիվերսալ հմտությունների համախումբ իշխանական և մերձիշխանական ազդեցության տակ գտնվող բյուրոկրատական համակարգերում սահմանափակ ռեսուրսներին տնօրինելու հարցում մնացած հավակնորդների հանդեպ մրցակցային աավելություններ ձեռք բերելուն:
Այս հմտությունների յուրացմանն իրենց նվիրում են հիմնականում հասարակ ընտանիքներից ելած երիտասարդները, որոնք չունեն այլ ֆինանսական և քաղաքական ազդեցության ռեսուրսներ ունեցող հեռու և մոտիկ ազգականներ: Կրթօճառ կենսափիլիսոփայությունը ներհամակարգային առաջխաղացման ոչ մի սահմանափակում չի դնում, առաջնային ֆորմալ լուրջ աստիճանը ուսխորհրդի կամ որևէ կուսակցության երիտթևի նախագահի պաշտոնն է:

Share Button

խլեշմոբ

[խլեշ + ֆլեշմոբ] Քաղաքացիական անհնազանդության, բողոքի ոչ կոնստրուկտիվ, բայց ինտելեկտուալ որոշակի ծանրաբեռնվածություն պահանջող ակցիա, որի ժամանակ  մասնակիցները կազմակերպված կամ տարերայնորեն խիստ վիրավորական հայհոյանքներ, քֆուրներ, ուշունցներ և անեծքներ են հնորդում որևէ պաշտոնյայի, հաստատության, կազմակերպության կամ երևույթի դեմ:

Օգտագործման օրինակ

Խլեշմոբ ժանրի կլասիկա է համարվում «Աշոտյան, սիկտի՛ր» ակցիան, որին տարիներ անց հետևեց «Նիկոլ՝ դավաճա՛ն» ակցիան։

Share Button

բարեփողություն

[բարեփոխ/փող + ություն] Հիմնականում օգտագործվում է հարկային մարմինների, ոստիկանության, բանկերի կամ պետական, բյուրոկրատական այլ համակարգերի այն քանակա-որակական դինամիկան նկարագրելու համար, որի արդյունքում նշված համակարգերը ձեռք են բերում ավելի քաղաքակիրթ փաթեթավորում և ենթակառուցվածքներ, սակայն, ըստ էության շարունակում են մնալ նույն կեղեքիչ մեքենաները:

Օրինակ՝ մեկ պատուհանի սկզբունքով սպասարկող… կին բարետես ոստիկանները… պարզեցված հարկով հարկվելու մասին… կտեղեկացվեն էլեկտրոնային համակարգով:

Share Button

գույնզգեղ

[գույնզգույն + տգեղ] Կիրառելի է անճաշակի մեջ չափազանցված պաթետիկ ճոխությունը նկարագրելու համար: Բնորոշվում է ինտերիերի ձևավորման մեջ, հագուկապում, կենսակերպում հայկական ռաբիզի, արաբաարևելյան պսեվդոռոկոկո ոսկեզօծի ու բոտեկսային գլամուռի վտանգավոր համադրությամբ: Պատահում են քրիստոնեական ռեկվիզիտի ակտիվ շահարկմամբ գույնզգեղի ծանր դեպքեր:

Share Button

մարտական խաշ

[մարտական խաչ/խաշ]

Օգտագործման օրինակ՝
«Իրենք մարտական գեներալներ են: Եվ հիմա նստած «Մարտական խաշ» օբեկտում՝ մի կտոր հաց են ուտում: Չորրորդ կենացից հետո նրանցից մեկը պատվիրում է «Իբրեւ արծիվ սավառնում ես» երգը, մյուսը տեղից վեր է կենում, որ սավառնի, բայց փորը խանգարում է:»

Share Button

նյարդասպան

[նյարդ + սպանել] Իր գոյությամբ, ներկայությամբ կամ գործունեությամբ մարդու նյարդային բջիջների անդառնալի զանգվածային ոչնչացմանը նպաստող անձ: Նյարդասպանության գործում գիտակցված բարձր վարպետության հասածներին կոչում են նաև սերիական նյարդասպան:

Share Button