Սրտելը կամ սրտիկելը սոցիալական ցանցերում որևէ օգտատիրոջ կողմից կատարված հրապարակումին մեկ քլիքով արձագանքելու հնարավոր սահմանափակ ապրումիկներից մեկն է՝ ի թիվս լայքամատի, հռհռուկի, զմայլիկի, լացուկացի, գազազի (ջղացկոտի) և վատամատի։
Պատկերագիրը՝ կարմիր սիրտ։
Սրտելով՝ սրտիկողը սովորաբար արտահայտում է գրառման կամ նրա հեղինակի իր սրտով լինելու հանգամանքը կամ առնվազն ակնարկում անկախ առիթից օգտատիրոջը սրտակցելու իր ստատիկ մտադրությունը։ Հաճախ օգտագործվում է նաև հեգնական իմաստով՝ արտահայտելով տվյալ գրառման հետ համաձայն չլինելու, բայց մեծահոգաբար այն կարեկցանքի և բարի ժպիտի արժանացնելու ժեստը։
Տես նաև՝ հաճախասրտություն