[Տարոն + պարոնայք] Երևանի քաղաքապետ պարոն Տարոն Մարգարյանին, իր աշխատակազմին և նրանց կողմից քաղաքային տնտեսության կազմակերպման (կազմաքանդման) մեթոդիկային տրված պսիխոսոմատիկ բյուրոկրատ-էլիտիստական համախտանիշի անվանումը: Կոնտր-քամահրական բնույթի արտահայտություն է: Հղում է այն հանգամանքներին, որ պարոն-տարոնի քաղաքապետութան ժամանակահատվածը աչքի է ընկնում Երևանի անճաշակ ձևավորման, բազմակի ասֆալտապատումներով և այլ չհիմնավորված գնումներով փողերի հափշտակման, պատմական մի շարք շենքերի քանդման և անճոռնի նորակառույցների կառուցման, կոմունալ տնտեսության վատ կազմակերպման հատկանիշներով։ Սրան զուգահեռ պարոն Տարոնն ու իր մերձակայքը քաղաքացիների հետ շփումներում հանդես են գալիս վերամբարձ ֆեոդալական բարեպաշտության փքուն դիրքերից և հաճախ նրանց թաղային ժեկի բառապաշարով անվանում՝ բնակիչներ։
Տես նաև՝ քանդոն, տարոնինակ, քաղաքապետքարան, քաքապետ, քաղաքակռտություն, պարոն-տարոն, դաստակավոր արտիստ, տարօֆֆ
Կիրառման օրինակներ
- «Պարոնայք Տարոնայք, Բարև Ձեզ: Ծարավ Աղբյուրի բնակիչները սրտնեղած են. նենց եք մաքրել, մի կտոր ձյուն չեք թողել, երեխեքը միքիչ խաղան:»
- «Իհարկե սիրունը տեսնելը ավելի հաճելիա, իհարկե կարելիա քաղաքի կենտրոնում ծաղիկներ տնգել ու հազար ռակուսից նկարել թե ոնց են տարոնայք գալիս ու ծաղկեդաշտերի բացում անում»