[թրաշա/հրաշամանուկ] մորուքի միջոցով սեփական նրբազգա և փխրուն էությունը թաքցնել ուզեցող արական առանձնյակ:
Առնականության և վայրի-բնականության արտահայտման ժամանակակից թրենդների՝ միթոմների հովերն ընկած տղամարդկանց շրջանում զանգվածային թրաշապահություն է նկատվում: Սրա արդյունքում ավելի ու ավելի է դժվարանում տարբերել թրաշամանուկներին թրաշաբիձուկներից, քյառթոսահայությանը՝ բոհեմահայությունից, հիպստերահայությանը՝ ծուլամորթ փնթիներից:
Տես նաև՝ անտիդոդիկ
Կիրառման նախադեպ՝
- «Տիգրան Սարգսյան – Կենդանակերպի նշանը՝ թրաշամանուկ:»