դոմփինգ

[դոմփել + dumping] դոմփինգը քաղաքակիրթ շուկայավարության մեջ հայտնի արհեստականորեն իջեցված գնային քաղքականությամբ մրցակիցներին շուկայից դուրս մղելու գործընթացի բրուտալ տեղայնացումն է գաղջահայաստանում:

Ենթադրում է մրցակիցներից ոչ միայն ագրեսիվ գնային քաղքականությամբ, այլ նաև բոլոր հնարավոր այլ միջոցներով ազատվելու միջոցների համախումբը, օրինակ հարկային և մաքսային կողմնակալ քաղաքականությունը, ոտքերը ցեմենտով լի տաշտակում ընկղմելն ու Հրազդանի կիրճից նետելը, պենոպլաստը ապակուն մրցակիցների ներկայությամբ քսելը, ի վերջո սեփական պատուհաս տղային մրցակցի աղջկա հետ ամուսնացնելը: Ավելին, դոմփինգը կիրառելի է ոչ միայն տնտեսվարող մրցակիցներին, այլ նաև քաղաքական հակառակորդների և որևէ այլ ոլորտի մրցակիցների վարկաբեկումը, ստորացումն ու գծերից գցումը նկարագրելու համար:

Տես նաև՝ ներմուծաբաններ, համփինգ, մեդիադոմփինգ, սերժանտացում, ռոբոտացում

Share Button