Տես նաև՝ վարչափեդ, քաղաքափեդ
քաղաքակռտություն –
Տես նաև՝ տարոնայք
ժողովրդավառություն
[ժողովրդավարություն/վառություն] կեղծ ժողովրդավարություն, որի արդյունքում ժողովրդի կենսամակարդակը ոչ թե բարելավվում, այլ անկում է ապրում:
հրապարակախոզություն –
Տես նաև՝ հրապարապախոսություն
փոստահարել
[переспам] համացանցային մարքեթինգի գործիք, էլեկտրոնային փոստով գովազդային բնույթի նամակների տեղատարափ, որ հիմնականում կանխվում է ժամանակակից էլ-փոստի ծառայությունների կողմից։
Էլեկտրոնայի փոստարկղերը հիմականում փոստահարվում են էրոտիկ բնույթի ծառայություններ և ապրանքներ վաճառողների և Ռուանդայում անսպասելի մահացած և ձեզ մի քանի միլիոն դոլլար կտակած ձեր անհայտ բարեկամի փաստաբանների կողմից։
լրագող
[լրագրող + գող] լրագողություն իրականացնող անձ, ով օպերատիվ կարգով ընթացիկ լրահոսում հայտնված որևէ տեղեկատվություն իր անունից վերահրատարակում է սեփական զանգվածային լրատվամիջոցում կամ սոցիալական ցանցի հարթակում առանց տեղեկատվության աղբյուրին հղում անելու։ Կարող է լինել ինչպես ուղղակի արտատպման, այնպես էլ վերափաթեթավորման տեսքով։
Լրագողությունը գրագողության տարատեսակ է։
Տես նաև՝ լռագրող
քաղաքապետքարան –
նորբուբեն –
պացիֆիստիտ –
ամենահամերգ
[ամենա + մենահամերգ] համերգ, որ պատմական իրադարձություն է դառնում՝ ցնծության հասցնելով ողջ հանրությանը կամ նրա հիմնական հատվածին՝ ոգևորելով, ոտքի հանելով, մեկտեղելով և հասցնելով խմբակային կատարսիսի: Այդպիսի համերգ էր օրինակ՝ 2015թ. ապրիլի 23-ին System of a Down-ի Երևանում կայացած «Արթնացրեք ձեր հոգիները» խորագրով աննախադեպ կարելի է ասել օրգազմիկ համերգը: