մարմնամասնություն –

[մարմին + մանրամասնություն] մարմնի այն բարեմասնությունները, որոնք առավել մանրամասն դիտարկման են արժանի և ըստ ության արժանանում են այդ ուշադրությանը: Դեմքը նույնպես կարող է համարվել մարմնամասնություն, բայց միայն որոշ շինմոտնտաժային աշխատանքներ իրականացնելուց հետո (տես՝ շպարազինություն):

ժողովրդավառություն

[ժողովրդավարություն/վառություն] կեղծ ժողովրդավարություն, որի արդյունքում ժողովրդի կենսամակարդակը ոչ թե բարելավվում, այլ անկում է ապրում:

փոստահարել

[переспам] համացանցային մարքեթինգի գործիք, էլեկտրոնային փոստով գովազդային բնույթի նամակների տեղատարափ, որ հիմնականում կանխվում է ժամանակակից էլ-փոստի ծառայությունների կողմից։

Էլեկտրոնայի փոստարկղերը հիմականում փոստահարվում են էրոտիկ բնույթի ծառայություններ և ապրանքներ վաճառողների և Ռուանդայում անսպասելի մահացած և ձեզ մի քանի միլիոն դոլլար կտակած ձեր անհայտ բարեկամի փաստաբանների կողմից։

լրագող

[լրագրող + գող] լրագողություն իրականացնող անձ, ով օպերատիվ կարգով ընթացիկ լրահոսում հայտնված որևէ տեղեկատվություն իր անունից վերահրատարակում է սեփական զանգվածային լրատվամիջոցում կամ սոցիալական ցանցի հարթակում առանց տեղեկատվության աղբյուրին հղում անելու։ Կարող է լինել ինչպես ուղղակի արտատպման, այնպես էլ վերափաթեթավորման տեսքով։

Լրագողությունը գրագողության տարատեսակ է։

Տես նաև՝ լռագրող