[մարտի/դարդի 8] բռնակալ, կապիտալիստ, կղերական, քյառթու, ռազմատենչ ու ծույլ տղամարդկանց իշխանությունից ազատվել ուզեցող կանանց պայքարը խորհրդանշող տոնը՝ մարտի 8-ը ժամանակի հետ հենց նույն տղամարդկանց կողմից մուտացվեց դեպի ծաղիկ-մաղիկ նվիրելու, հետո էլ այդ պարտականությունից բողոքելու, փնթփնթալու տոնի՝ դարդի ութի:
ռուսկախոս
[русский + ռուսախոս] սովետական քաղքենի ինտելեգենցիայի ռուսամոլության վերածնունդը նոր ժամանակներում՝ սնոբիզմի ու բթամտության առավել սուր արտահայտված մուտացիաներով: Ռուսկախոս են անվանում ռուսերենի իմացությունը հայերենի հանդեպ իբրև գերազանցություն ենթադրողներին, որոնք միևնույն ժամանակ աչքի են ընկնում թե՛ ռուսերենի, թե՛ հայերենի չիմացությամբ: Օրինակ ռուսկախոսության դասականներից է «տի տոժե ռուսկայա շկօլա սկանչալսա?» արտահայտությունը:
Տես նաև՝ ռուսկախոսնայա, ռոսիյամոլ, եվրոպատուհաս
անտիդոդիկ
[anti + դոդիկ] կարդացվում է՝ անծիդոձիկ: Ի ծնե նրբազգաց հոգի ունեցող և քնքշաբարո արական սեռի առանձնյակների սոցիալական վարքի կամ հագուկապի միջոցների համախումբ, որոնք օգնում են վերջինիս ապացուցել իր բրուտալ առնականությունը: Օրինակ անտիդոդիկ էֆեկտ կարող է ունենալ ծխելը, մորուք պահելը (տես՝ թրաշամանուկ ) ալյա ծիծակ կամ կասծյում-շալվար հագուկապը, խոշոր եղջերավոր (տես՝ եզզ ) ամենագնաց վարելը, տեղին-անտեղի ուշունց տալը և այլն:
դոմփինգ
[դոմփել + dumping] դոմփինգը քաղաքակիրթ շուկայավարության մեջ հայտնի արհեստականորեն իջեցված գնային քաղքականությամբ մրցակիցներին շուկայից դուրս մղելու գործընթացի բրուտալ տեղայնացումն է գաղջահայաստանում:
Ենթադրում է մրցակիցներից ոչ միայն ագրեսիվ գնային քաղքականությամբ, այլ նաև բոլոր հնարավոր այլ միջոցներով ազատվելու միջոցների համախումբը, օրինակ հարկային և մաքսային կողմնակալ քաղաքականությունը, ոտքերը ցեմենտով լի տաշտակում ընկղմելն ու Հրազդանի կիրճից նետելը, պենոպլաստը ապակուն մրցակիցների ներկայությամբ քսելը, ի վերջո սեփական պատուհաս տղային մրցակցի աղջկա հետ ամուսնացնելը: Ավելին, դոմփինգը կիրառելի է ոչ միայն տնտեսվարող մրցակիցներին, այլ նաև քաղաքական հակառակորդների և որևէ այլ ոլորտի մրցակիցների վարկաբեկումը, ստորացումն ու գծերից գցումը նկարագրելու համար:
Տես նաև՝ ներմուծաբաններ, համփինգ, մեդիադոմփինգ, սերժանտացում, ռոբոտացում
եվրոպատուհաս
[եվրո + պատուհան/պատուհաս] հայտագրվող եվրոպական արժեքների, օրինակ՝ ԼԳԲՏ իրավահավասարության, խոսքի ազատության, միջազգային և միջկրոնական հանդուրժողականության և այլն, աննրբանկատ և ագրեսիվ տեղայնացումը կրոնա-ազգայնական պահպանողականությամբ աչքի ընկնող հասարակության մեջ՝ գռանտային ռեսուրս վաստակելու կամ եվրոապաստան ստանալու հեռահար նպատակով: Եվրոպատուհասներն աչքի են ըկնում հանրային կոնֆլիկտներ հրահրելու, սադրելու և նրանց մեջ ծեծվելու հակումներով:
Տես նաև՝ գռանտակեր, ռուսկախոս, ռոսիյամոլ, ակտիվիստիտ
խրամատ
[խրել + մատ] սովորական միջնամատը դառնում է խրամատ, երբ բոլոր մատները միահամուռ բռունցքված են, իսկ միջնամատը ինքնավստահ և ցցուն պարզված է դեպի ընդդիմախոսը: Նշանակում է՝ «սիրեմ քեզ քո կամքին հակառակ և առանց քեզ հաճույք պատճառելու մտադրության»: Հայոց մեջ տարածվել է ամերիկյան պոպ մշակույթի հետ:
դաս&հաց
[դասընթաց/& + հաց] վարպետության դաս, թրեյնինգ, սեմինար, ուսումնական որևէ այլ գործընթաց, որի ընթացքում ենթադրվում է նաև հյուրասիրություն: Հացի բաղադրիչը շատ հաճախ դաս&հացների մասնակցելու գլխավոր դրդապատճառն է:
Տես նաև՝ հացուկաց
ներդաշնակ
[ներքին + դաշնակ] անկախ ազգության, սեռի ու տարիքի յուրաքանչյուր մարդու բնորոշ է սեփական ներքին դաշնակի առկայությունը: Ներքին դաշնակը, ինչպես և քաջածանոթ ներքին ստրուկը մարդու ներքին ազատականացմանն ու ոգևոր աճին խոչընդոտող մտավոր մակաբույծներ են, որ իրարից տարբերվում են միայն գաղափարական պատրաստվածությամբ: Եթե ներքին ստրուկը դրդում է տարերային ստրկամտության, ապա ներքին դաշնակը դա անում է գաղափարապես հիմնավորված ու մարտական բարձր ոգու հանգամանքներում: Ներքին դաշնակն անթրաշ է, ագրեսիվ, ինքնամեծար, ինքնանպատակ և պահանջատեր (պահանջելիքը կապ չունի): Ներքին դաշնակը ոչ թե քաղաքական, այլ մտաորսական կատեգորիա է, որ պարարտ հող է գտնում պատմական անորոշ հանգամանքներին և մարտական ռոմանտիկային հղումներ անելիս:
թոռնո
[անԹաքույց + պոռնո] որևէ իրավիճակի, երևույթի, գործընթացի էության փոխաբերական նույնականությունը պոռնոգրաֆիայի, այսինքն անկանոն և անխնա սեռական հարաբերությունների հետ:
Կիրառման օրինակ՝
- Հ1-ով կրկին թոռնո ա, գլխավոր դերում՝ մեկ ազգի պարագլուխը:
Տես նաև՝ հոռի
դզել
Օգտագործվում է՝ դզեց տարբերակով: Հաճույքի ինքնաբուխ և հոգեպարար արտահայտություն, արվում է իրավիճակում, երբ տառապանքներով և հոգսերով լի կյանքը պահի տակ թվում է հիասքանչ և հաճելի: