[որձ + որսորդ] ոիրական որսորդության համար երբևէ կենսականորեն անհրաժեշտ համարված արական հատկանիշների դրսևորումն արդի ժամանակներում որպես ժամանակավրեպ ու անհեթեթ մասկուլինության ռուդիմենտ – որձորդություն։
ավիրյան
[Ավինյան + ավիրել] Երանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի քաղաքակալության օրոք մայրաքաղաքում տիրող ենթակառուցվածքային կոլապսի առթիվ նրան շնորհված ժողովրդական այլընտրանքային մականուն, որ ամբողջացնում է ագրեսիվ կառուցապատման, օդի աղտոտվածության աննախադեպ մասշտաբների, տրանսպորտային ցանցի ճգնաժամի և այլ խեռքբերումների առթիվ քաղաքային իշխանությունների գործունեության բնույթը։
տես նաև՝ տարոնայք
սուրբսքրայբեր
[սուրբ + subscriber] հայ առաքելական եկեղեցու հետևորդները սոցցանցերում։
իվանագիտություն
[իվան + դիվանագիտություն] – ռուսական դիվանագիտության պղտոր ու աներկբա առանձնահատկությունները նկարագրող եզր։ Որևէ այլ երկրի հետ երկկողմ վստահության և փոխադարձության հիման վրա ձեռք բերված որևէ համաձայնություն, որը Ռուսաստանն ի հեճուկս բոլոր մարդկային, էթիկական և բարոյական չափորոշիչների միակողմանիորեն իրեն հարմար պահի խախտելու է ի օգուտ իր կայսերապաշտակաան նկրտումների՝ բնորոշվում է հենց այս եզրույթով։
աղչիշնիկ
[աղչիկ + мальчишник] Գենդերային հստակ ֆիլտրով ձևավորվող կազմով անբռնազբոսիկ արական քեֆի ֆեմինիստական փոխադարձը։
աղքատանք
[աղքատ + աշխատանք] աշխատանք, որը անկախ իր ծանր բնույթից, ոչ մի կերպ աշխատակցի ֆինանսական վիճակի բարելավում չի ապահովում, ավելին, երաշխավորված կերպով կանխորոշում է դրա անհնարինությունը։
անթերիստ
[անթերի + աթեիստ] մարդ, որ տառապում է ամեն ինչ՝ անգամ ամենաչնչին ու անկարևոր մանրուքները ճշգրիտ ու անթերի անելու ուտպիստական սևեռումից, անկախ ժամանակի, առողջության ու մնացած չվերականգնվող ռեսուրսների սահմանափակությունից, պերֆեկցիոնիստ։
հակամարդություն
[հակամարտություն + անմարդկային] մարդկության և մարդկայինության դեմ ուղղված ծանր հանցագործություններով ուղղորդվող հակամարտություն, ռազմական կոնֆլիկտ, պատերազմ։
քյութուկ
Քյութուկ [քյոթուկ + քյութ] — գերխնամված, մարզված, յուղած, ծտոտ մարմնով, ինստագրամի ռիլերից տուն չհելնող քյաֆթառ, քյոթուկ բձեքի ու մորքուրների համար։
տեսամյութ
- [տեսանյութ + mute] տեսանյութեր, որոնք կարելի է դիտել առանց ձայնի`գիշերվա միլյոնին, տրանսպորտում, գործի ժամին, ԱԺ նիստերի ընթացքում, ցանկացած այլ անհսականալի, տագնապալի ու ձանձրացուցիչ հանգամանքներում՝ կեցության անտանելի թեթևությունը հաղթահարելու համար։ Էս կյանքում կարելի է ավերջ դիտել երեք բանի՝ այրվող կրակին, հոսող ջրին և յութուբյան կամ ֆեյսբուքյան էն վիդեոները, թե ինչպես են ինչ-որ հնդիկներ, չինացիներ կամ պակիստանցիներ խիյարիտ անում իրենց հանապազօրյա տաժանակիր աշխատանքը, ինչպես են իքնքնաշեն աներևակայելի սարքեր հորինում և դրանցով արդյունավետություն ավելի բարձր ցուցանիշներ գոյացնում։ Իբրև լավ տեսամյութեր աշխատում են նաև տեղի ու ժամանակի հստակ խարիսխ չունեցող փոքրիկ փորձանքները, երբ ինչ-որ մարդիկ իրենց անհիմն լավատեսության, ֆիզիկայի չիմացության կամ քթածակի հիմնավոր բացակայության բերումով փորձում են հնարքներ անել ու դե բնականաբար՝ ցբխվում են, տփվում են գետնին, գյաբռլամիշ են լինում, ախուջախ, անդազահան և այլ տրվմատիկ ելքով վերջնարդյունքների են հանգում, ինչը, խոստովանենք, չափազանց ծիծաղալի ու սրտհովացուցիչ։