[նյարդ + սպանել] Իր գոյությամբ, ներկայությամբ կամ գործունեությամբ մարդու նյարդային բջիջների անդառնալի զանգվածային ոչնչացմանը նպաստող անձ: Նյարդասպանության գործում գիտակցված բարձր վարպետության հասածներին կոչում են նաև սերիական նյարդասպան:
գուդուլոտ
[good + ուլոտ] լավը/լավիկը լինելու անհրաժեշտ և բավարար պայմանին համապատասխանող որակական համեմատության աստիճան:
Օգտագործման օրինակ
- «Ժող, պատկերացրեք մի մարդու, ով ժամանակին նենց գուդուլոտ դեմք ա եղել՝ համ գեղեցիկ, համ ուժեղոտ, համ էլ խելացի, բայց հետո էդ մարդուն պարբերաբար ծեծել, նվաստացրել ու տարբեր մարմնական վնասվածքներ են պատճառել…»
հանցադուլ
[հանցանք + հացադուլ] Ընտրություններից առաջ գործող քաղաքական գործչի ընդգծված բարեպաշտական կեցվածքը՝ ընտրազանգվածի համակրանքը վերանվաճելու ակնկալիքով:
Տես նաև՝ կարճաթև հիշողություն
չարբուխ
[չարագուշակ + հարբուխ] հարբուխի առանձնակի ծանր տարատեսակները՝ խոզի գրիպ, թռչնի գրիպ, ասիական գրիպ, հոնկոգյան գրիպ և այլն:
Տես նաև՝ անճարակաբան
մարմնամասնություն –
[մարմին + մանրամասնություն] մարմնի այն բարեմասնությունները, որոնք առավել մանրամասն դիտարկման են արժանի և ըստ ության արժանանում են այդ ուշադրությանը: Դեմքը նույնպես կարող է համարվել մարմնամասնություն, բայց միայն որոշ շինմոտնտաժային աշխատանքներ իրականացնելուց հետո (տես՝ շպարազինություն):
սիրիահայվել –
[սիրիահայ + սիրահարվել]
պայքարիստ –
սերժանտացում –
Տես նաև՝ ռոբոտացում, դոդացում, Լևոնի վկաներ
նախագայլ –
Տես նաև՝ վարչափեդ, քաղաքափեդ
քաղաքակռտություն –
Տես նաև՝ տարոնայք